Ամերիկահայ կազմակերպությունները «սևեռուն ուշադրություն են դարձնում Հայաստանի արտաքին քաղաքականության որոշումներին և արագորեն համախմբում են իրենց աջակիցներին ընդդեմ Հայաստանի կառավարության, եթե Սփյուռքի խմբերը գտնում են, որ կառավարությունը չի գործում Հայաստանի լավագույն շահերից ելնելով: Ինչպես
գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի «գաղտնի» զեկույցում, որը հրապարակել է «Վիկիլիքսը»:
Զեկույցում
ասվում է, թե մի շարք հայկական կազմակերպություններ դեմ են «կառավարության տարածաշրջանային հաշտեցման ջանքերին, այն հիմնավորմամբ, որ նման հաշտեցումը չի ընդգրկում Լեռնային Ղարաբաղի եռացող հակամարտության լուծումը կամ ճանաչում, որ Օսմանյան կայսրությունն իրագործել է 1915 թվականի ցեղասպանությունը»:
Ինչպես գրում է Սասունյանը, զեկույցում դեսպանը
քննադատում է հայկական Սփյուռքը` «Հայաստանում ժողովրդավարության, ընտրական բարեփոխումների և քաղաքացիական հասարակության զարգացմանը» չաջակցելու համար: