Շաբաթ և կիրակի օրերին`
նոյեմբերի 29-30 ՎՏԲ-Հայաստան Բանկի տարբեր ստորաբաժանումների ու մասնաճյուղերի
միջև անցկացվեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի
եզրափակիչ խաղերը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից, մրցաշարի արդյունքում երրորդ տեղը զբաղեցրեց բանկի Փոքր
բիզնեսի վարչության թիմը, երկրորդ տեղը` Մանրածախ վաճառքների բաժնի ապառիկ
վարկավորման խմբի թիմը: Մրցաշարի հաղթողն ու ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթակիր դարձավ
Բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի և Գործառնական դեպարտամենտի
միացյալ թիմը:
Աղբյուրի
համաձայն, թիմերին երկրպագելու էին եկել բանկի աշխատակիցները Երևանից ու Հայաստանի
շրջաններից: Լավագույն ռմբարկու ճանաչվեց 17 գոլի հեղինակ դարձած Փոքր բիզնեսի
վարչության պետ Խաչիկ Ներկարարյանը: Մրցաշարի բոլոր մրցանակակիրները ստացան
նվերներ կազմակերպիչներից: