Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի (ՀԱԱՊ-
American Chamber of Commerce in Armenia) նախագահ է ընտրվել Տիգրան Ջրբաշյանը, որը հանդիսանում
է «Ամերիա» ընկերությունների խմբի խորհրդատվական ծառայության ղեկավարը և
գործընկերը, Ամերիաբանկի տնօրինության անդամ և զարգացման գծով տնօրեն: Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀԱԱՊ մամուլի ծառայությունից, Ամերիկայի
առևտրի պալատի (ՀԱԱՊ) 14-րդ Տարեկան ընդհանուր
ժողովում, որը վարում էր ՀԱԱՊ նախագահ Դավիթ Աթանեսյանը, քննարկվեցին մի շարք
հարցեր, այդ թվում կազմակերպության նվաճումները, զարգացման հեռանկարները, ինչպես
նաև ներկայացվեվին ՀԱԱՊ ֆինանսական
հաշվետվությունները:
Ընդհանուր ժողովում Դեյվիդ Բեքեթն («Դավան գրուփ» ՍՊԸ) ու Գեորգի Իսայանը («Էլ-Թի-Էքս Քրիդենս Արմենիա»
ՍՊԸ) ընտրվեցին 1-ին և 2-րդ փոխնախագահների պաշտոնում: Ընդհանուր ժողովը ընտրեց
նոր տնօրեններ, որոնց ներկայացնում ենք այբբենական կարգով. Արարատ Ղուկասյան («Բիբլոս
Բանկ Արմենիա՚» ՓԲԸ), Արփինե Ղարագյոզյան (GSK ընկերության Հայաստանի
ներկայացուցչություն), Գագիկ Գյուլբուդաղյան («Գրանթ Թորնթոն՚» ՓԲԸ), Դիանա
Ղազարյան (ՙ«Բուզ Ալլեն Համիլթոն ինկ.» ընկերության հայաստանյան մասնաճյուղ) ,
Եկատերինա Մամաևա («Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ), Կարեն Զաքարյան («ՆԱՍԴԱՔ ՕէՄԵՔՍ Արմենիա» ԲԲԸ), Կարինե Սարգսյան (Կոկա-Կոլա
Քամփնի), Ներսես Ներսիսյան
(«ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերություն) և Տիգրան Գասպարյան
(«Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ): ՀԱԱՊ նորընտիր նախագահ Տիգրան Ջրբաշյանն իր խոսքում
նշեց, որ ՀԱԱՊ-ի անդամ հանդիսացող
ընկերությունների շահերը պաշտպանելու և հիմնախնդիրներն առավել արդյունավետ
լուծելու համար անհրաժեշտ է համագործակցություն
4 հիմնական ուղղություններով. նախ` ակտիվ երկխոսություն և համատեղ ծրագրերի
իրականացում անդամ ընկերությունների միջև, երկրորդ` երկխոսություն և փորձի փոխանակում`
մասնավոր սեկտորի «ՙարտաքին» ընկերությունների հետ, երրորդ` համագործակցություն
Կառավարության և պետական մարմինների հետ, մասնակցություն օրենսդրական դաշտի
բարեփոխումներին և չորրորդ` առևտրի պալատի վերաբերյալ հասարակության իրազեկման
բարձրացում»:
Ամերիկայի
առևտրի պալատը Հայաստանում անկախ բիզնես միություն է, որը Հայաստանում գործում է
2000թ.-ից: ՀԱԱՊ-ն ներկայացնում է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների մոտ 100 անդամ կազմակերպությունների
շահերը: Նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը և ներկայացնել լավագույն
գործարար փորձառությունը Հայաստանում` ՀԱԱՊ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ
կառավարության, միջազգային կազմակերպությունների և առավել լայն գործարար
շրջանակների ներկայացուցիչների հետ: ՀԱԱՊ-ն հանդիսանում է ԱՄՆ առևտրի պալատի և Ամերիկայի առևտրի պալատների Եվրոպական խորհդրի անդամ: