Լեռնային Ղարաբաղը խայծ է, որով Ռուսաստանը կփորձի Ադրբեջանին ներգրավել Մաքսային միության կազում, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
ՙՔանի որ Ռուսաստանը չի կարող գայթակղել Ադրբեջանին նավթով ու գազով, ինչպես Հայաստանի և Ուկրաինայի դեպքում, ԼՂՀ-ն միակ ՙհամեղ պատառն է՚, որով Մոսկվան կարող է ներգրավել Բաքվին ՄՄ կազմում՚,- հայտարարել է Սաֆարյանը:
Սաֆարյանը նաև ընդգծել է, որ Կրեմլը Հայաստանին որպես ռազմավարական գործընկեր չի դիտարկում: ՙՄոսկվայի համար Հայաստանն իր կողմից ձևավորվող նոր կայսրության տարածք է միայն, որտեղ տեղակայված է վերջինիս ռազմակայաններից մեկը: Հայաստանը չափազանց խոցելի իրավիճակում է հայտնվել. մի կողմից` կորցրել է Մոսկվայի հետ գործընկերային հարաբերությունները, մյուս կողմից` զրկվել ԵՄ աջակցությունից՚,- ասել է քաղաքական գործիչը: