ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ին
կայացած նիստում վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի
անդամակցման վերաբերյալ պայմանագիրը: Անդամակցման օգտին քվեարկել է 103, դեմ` 7,
ձեռնպահ` 1 պատգամավոր: Այժմ փաստաթուղթը պետք է հավանության արժանանա Ռուսաստանի,
Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանների կողմից:
Հոկտեմբերի 10-ին Մինսկում Հայաստանն ստորագրել է ԵԱՏՄ
անդամակցության վերաբերյալ պայմանագիրը: Երկիրը կազմակերպության լիիրավ անդամ
կդառնա 2015 թվականի հունվարի 1-ից:
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագրի համաձայն, բոլոր մաքսային
վճարներից Հայաստանի եկամուտը կկազմի 1,13 %: Ըստ նախնական հաշվարկների, 2015
թվականին Հայաստանը կստանա շուրջ 250 մլն դոլար: Համապատասխանաբար, մասնաբաժինների
վերաբաշխումից հետո Բելառուսի եկամուտը կկրճատվի 4,7 %-ից մինչև 4,65 %,
Ղազախստանինըª 7,3 %-ից մինչև 7,25 %, Ռուսաստանինըª 88%-ից մինչև 86,97 %:
ԵԱՏՄ մասնակից երկրների տնտեսության ծավալը կազմում է ավելի քան 2 տրլն դոլար, երեք երկրների
արդյունաբերական արտադրանքի թողարկման ընդհանուր ծավալը հասնում է 1,5 տրլն
դոլարի: Հեռանկարային ինտեգրացիոն արդյունքը միագումար ՀՆԱ աճի տեսքով, 2030
թվականին կարող է կազմել մինչև 900 մլրդ դոլար: Պայմանագրում ամրագրված են կողմերի
ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության սկզբունքները` հաշվի են
առնված Եվրասիական տնտեսական միության պետությունների ազգային շահերը: Պայմանագրի
շրջանակում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ
տեղաշարժ, համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարում
տնտեսության ճյուղերում, որոնք սահմանվում են վերը նշված պայմանագրով և ԵԱՏՄ
շրջանակում միջազգային պայմանագրերով: