ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 10 տարի առաջ, առաջին էր ՀՀ բանկային
համակարգում, որը սկսեց ուսման վարկավորումը Հայաստանում: Անցած տարիների
ընթացքում մենք արդեն տրամադրել ենք ավելի
քան 31.000 ուսման վարկեր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից, այսուհետև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ ուսման վարկ
կարելի է ստանալ ընդամենը 15 րոպեում՝ ներկայացնելով ուսումնական
հաստատությունից տեղեկանք,
ուսանողի և վարկառուի անձերը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների
համարանիշները:
Ուսման վարկից օգտվող
հաճախորդները նաև հնարավորություն
կունենան օգտվելու հետևյալ
առավելություններից. դառնալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդ և օգտվել
ուսանողների համար հատուկ առաջարկներից, անվճար ստանալ VISA Student քարտ իր և իր ընկերոջ համար, մասնակցել խաղարկության
և շահել ուսման վարձ, NOTEBOOK կամ IPAD, գերազանց առաջադիմություն ունենալու
դեպքում ստանալ վճարված տոկոսագումարների 20%-ի վերադարձ ուսանողական քարտին:
Վարկը տրամադրվում է ՀՀ
դրամով, առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ
՝ 3-12 ամիս տևողությամբ: Ուսման Վարկը տրամադրվում է 18% տարեկան տոկոսադրույքով:
Ըստ
ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական
տեղեկագրի, ակտիվ քարտերի ընդհանուր թվով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գտնվում է
Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում, ունենալով մոտ 160 հազար քարտ, որի 90
հազարը` տեղական ArCa քարտերն են, 47 հազարը` Visa և ավելի քան 20
հազարը`MasterCard միջազգային քարտերը: Ակտիվ քարտերի 57%-ը կազմում են
աշխատավարձային նախագծերը: Բանկի ակտիվ քարտերի թիվը տարեկան կտրվածքով աճել է
15%, ինչը հավասարապես ապահովվել է տեղական ArCa և միջազգային Visa քարտերի
միջոցով: Տեղական քարտերի թվով բանկը գտնվում է առաջատարների եռյակում, միջազգային
քարտերի թվով` հնգյակում, իսկ աշխատավարձային նախագծերի թվով`2-րդ տեղում: Պլաստիկ
տրանսակցիաների թվով բանկը գտնվում է երկրորդ տեղում` մոտ 140 մլրդ.դրամ, տարեկան
աճը` 15%, որի 115 մլրդ.դրամը բանկոմատային տրանսակցիաներն են: Բանկն ունի 187
բանկոմատ և 1210 POS-տերմինալ, հանդիսանալով շուկայի առաջատարը: Բանկը թողարկում և
սպասարկում է տեղական ArCa և միջազգային Visa և MasterCard քարտերը, ինչպես նաև արդեն 4
տարի է, ինչ թողարկում է նաև AmEx քարտերը: