Թուրքիան նույնպես ցանկանում է
Հայաստանի հետ սահմանի բացում: Ըստ «Էրմենիհաբերիե` այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ
Չավուշօղլուն` Բրյուսելի ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ
մեկնաբանելով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Հռոմի պապի վերջին
հայտարարությունը:
«Դա Հռոմի պապի ցանկությունն է ընդամենը: Մենք էլ
ենք ուզում, որ սահմանը բացվի: Բայց հայկական հարցում միայն Թուրքիան է քայլ
կատարում: Մյուս կողմը ձայն չի հանում: Մեր մեկնած ձեռքն անպատասխան է մնումե, -
հայտարարել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օրերս Թուրքիա
կատարած այցի ժամանակ, մասնավորապես, ասել էր.
«Իմ սրտի ցանկությունն է, որ թուրք-հայկական սահմանը բացվի: Այնքան լավ
կլինի, որ այդ սահմանը բացվի: Ես գիտեմ, որ այդ տարածաշրջանում կան
աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք դժվարացնում են սահմանների բացումը, սակայն եկեք
աղոթենք հանուն այն բանի, որ այս ժողովուրդների միջև հաշտեցում լինիե: