2014 թվականի օգոստոսի 28-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված
«Լիարժեք կյանք» ՀԿ ներառական ճամբարում /ք. Ստեփանավան, «Էլեն» հանգստյան տուն/
տեղի ունեցավ ճամբարային սեզոնի փակումը:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, երեխաներին
հյուրընկալվեցին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները` «Բրեմենյան
երաժիշտները» ներկայացմամբ:
Երեխաներին այցելության
էին եկել նաև հայտնի դերասաններ: Նրանք շփվեցին երեխաների հետ, ծանոթացան նրանց
առօրյային, պարապմունքներին և հանգստի պայմաններին: Ներկայացման ավարտից հետո
երեխաները ՎՏԲ-Հայստան Բանկի կողմից ստացան նվերներ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
«Ուրախ եմ, որ մեր կողմից
կազմակերպած միջոցառումները երեխաներին ուրախություն են պարգևում` տալով նրանց
հնարավորություն իրենց զգալու հասարակության լիարժեք անդամ: Հուսով եմ` երեխաները
լավ անցկացրին իրենց ամառային հանգիստը և պատրաստ են նոր ուժերով և
խանդավառությամբ սկսելու ուսումնական տարին»:
«Լիարժեք կյանք»
հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյան. «Ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան
Բանկի կողմից «Էլեն» հանգստյան տանը իրականացված աշխատանքների տարեցտարի էլ ավելի
շատ երեխա է հանգստանում: Այս տարի ավարտվեց ճամբարային հանգստի սեզոնը, և մենք
շնորհակալ ենք բոլոր հյուրերին, որոնք իրականացրին երեխաների ցանկությունները`
գտան ժամանակ, եկան, ծանոթացան և շփվեցին նրանց հետ»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՓԲԸ գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
ՎՏԲ-Հայաստան
Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ
Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի
միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես
ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն
ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: