«Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը 2014
թվականի առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 45,63%
կրճատել է ոսկու արդյունահանման ծավալները, մինչև 30,325 հազար տոննա, ասված է Հ
էներգետիկայի նախարությունից ԱրմԻնֆո գործակալությանը
տրամադրված տվյալներում:
Այդ նույն
ժամանակահատվածում ապրանքային արտադրության ծավալը դրամական արտահայտությամբ
կրճատվել է 52,89%, մինչև 2,5 մլրդ.դրամ: Ռոյալթիների վճարումը կրճատվել է 57,10%,
մինչև 164 մլն.դրամ:
Ընկերությունը
շահագործում է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտ գտնվող ոսկու հանքավայրը: Մաքուր
ոսկու պարունակոթույամբ հանքավայրը չորրորդն է հանրապետությունում և գնահատվում է
22 տոննա: Արդյունահանված հանքանյութը վերամշակվում է Կոտայքի մարզի Լուսաջուրի
հանքավայրի մոտ գտնվող ոսկու հարստացման ֆաբրիկայում: (ՀՀ ԿԲ փոխարժեքը դեկտեմբերի
15-ին կազմել է 462,81 դրամ/դոլար):
«Գոլդ Մեղրաձոր
ընկերությունն ստեղծվել է 2010 թվականի հոկտեմբերին, Վարդան Մարգարյանի կողմից: