ՀՀ ԱԺ դեկտեմբերի
15-ին նախատեսված արտահերթ նիստը, որը պետք է քննարկեր պատգամավոր Արամ Մանուկյանին
ծեծի ենթարկելու հետ կապված հարցը, փաստորեն, Հանրապետական կուսակցության մեղքով
չի կայացել:
Նիստն սկսվել է ժամը 18:00-ին, ԱԺ ոչ իշխանական ուժերի
պահանջով, ինչի համար անհրաժեշտ էր 44 պատգամավորների ստորագրությունը: Ընդդիմադիր
պատգամավորները օպահանջել են անցկացնել նիստը, որպեսզի համատեղ խորհրդարանական
խմբակցությունների համատեղ հայտարարությունը, որով դատապարտվում էր ԱԺ պատգամավոր
Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակումը: Սակայն, ՀԿ նիստին ներկա է եղել միայն
ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանն ու նրա տեղակալ Հերմինե Նաղդալյանը: 66-ի փոխարեն
ներկա է եղել 5 խմբակցությունների 45 պատգամավոր: Նիստը հետաձգվել է 3 ժամով: Եթե
21:30-ին քվորում չլինի, ապա նիստը կփակվի:
Հիշեցնենք,
որ դեկտեմբերի 11-ին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը սեփական տան
մուտքում ենթարկվել էր հարձակման: Անհայտ անձը մոտեցել էր նրան և հարվածել:
Ընթանում է հետաքննություն: Ոչ իշխանական ուժերի պատգամավորները պահանջում են
գտնել և պատժել մեղավորներին, ինչպես նաև պաշտոնանկ անել պատասխանատոմ աձանց: