Այսօր Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել` բողոքելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքի դեմ:
Ազգային ժողովի շենքի մոտից ակտիվիստները երթ են կազմակերպել դեպի կառավարության շենքը, որտեղ ակնկալում էին հանդիպել գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, սակայն ոչ ոք ցուցարարների մոտ այդպես էլ դուրս չի եկել:
Նշենք, որ վաղը նախատեսվում է ավտոմոբիլային երթ` ի նշան բարեփոխման դեմ բողոքի, ինչպես նաև մոտ ժամանակներս խոշոր հանրահավաք է նախատեսվում: Ակցիայի մանրամասների մասին ակտիվիստները կիրազեկեն Facebook-ի իրենց էջում: