Ամերիաբանկը վստահորեն ամրապնդում է իր դիրքերը
Հայաստանի առաջատար բանկերի շարքում: Տարվա 9 ամիսների գործունեության արդյունքում բանկը հիմնական ցուցանիշների
աճի տեմպերով զգալիորեն առաջ է անցել
բանկային համակարգից, իսկ որոշ որոշ
ցուցանիշներով ընթանալով շուկայի բացասական միտումներին հակառակ:
Ինչպես այսօր կայացած
մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի Տնօրինության
անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն
Գևորգ Թարումյանը, բանկի ակտիվները տարեսկզբի
համեմատ աճել են 6%, մինչև
334 մլրդ.դրամ, մինչդեռ բանկային
համակարգում այդ աճը կազմել
է 0.6%: Ակտիվների չափերով Ամերիաբանկը պահպանել է առաջատարի դիրքերը:
Բանկն ամրապնդել է առաջատարի իր
դիրքերը նաև ընդհանուր պարտավորությունների
գծով, որոնք 9 ամիսներին աճել են 6.1%, կազմելով
293.2 մլրդ. դրամ: Դրանց կազմում
հաճախորդների հանդեպ պարտավորություններն աճել են
21.4%, մինչև 206.3 մլրդ.դրամ (1 տեղ):
9 ամիսներին բանկի ֆիզիկական անձանց
ժամկետային ավանդներն աճել են 12.2%, մինչև
76 մլրդ.դրամ: Իսկ բանկային
համակարգում ընդհանուր պարտավորությունների գծով արձանագրվել է
0.5% անկում, իսկ հաճախորդների հանդեպ
պարտավորությունները կրճատվել են 0.6%:
Միևնույն ժամանակ, Ամերիաբանկի վարկային պորտֆելը, լիզինգի և ֆակտորինգի հետ
միասին, 9 ամիսներին աճել է 19%, կազմելով
209.6 մլրդ.դրամ (2 տեղ): Բանկային համակարգում
այս ցուցանիշի աճը կազմել է
6.4%: Ամերիաբանկի վարկային պորտֆելի կառուցվածքում կորպորատիվ վարկերի մասնաբաժինը հոկտեմբերի 1-ին կազմել է
170.5 մլրդ.դրամ, տարեսկզբից աճելով
21.8%: Կորպորատիվ վարկային պորտֆելով բանկը գտնվում է
առաջին հորիզոնականում: ՓՄՁ մասնաբաժինը բանկի
վարկային պորտֆելում կազմել է 45.5 մլրդ.դրամ, 9 ամսում աճելով 35.7%: «Ամերիաբանկը
շարունակում է հաջողությամբ իրականացնել
ունիվերսալ բանկի ռազմավարությունը, ակտիվորեն
զարգացնելով նաև մանրածախ բիզնեսը:
Տարեսկզբի համեմատ բանկի կողմից տրամադրված
մանրածախ վարկերը կրկնապատկվել են, մինչև 2.5 մլրդ.դրամ, հիփոթեքային վարկերն
աճել են 23.3%,մինչև 12.5 մլրդ.դրամ, իսկ
ավտովարկերը` 13.3%, մինչև 3.8 մլրդ.դրամ»,-տեղեկացրել
է Գ.Թարումյանը:
Բանկի զուտ շահույթն
ընթացիկ տարվա 9 ամիսներին կազմել է 5.1 մլրդ.դրամ կամ բանկային
համակարգի ընդհանուր ցուցանիշի 18%-ը, տարեկան աճը
կազմել է 11.2%, իսկ միայն 3-րդ
եռամսյակում` 2 ագամ: 9 ամիսների շահույթով բանկը գտնվում է
առաջատարների եռյակում: Իսկ բանկային համակարգում
շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 20.1%: Տարվա 9 ամիսներին բանկի հաճախորդների բազան
ավելացել է 16%:
Գ.Թարումյանը նաև
հիշեցրել է, որ հոկտեմբերին
բանկը Հոլանդիայի Զարգացման Բանկից (FMO) ներգրավեց 20 մլն.դոլարի սուբօրդինացված
վարկ, ինչի շնորհիվ տարեվերջին
նախատեսվում է կապիտալի համալրում:
Նշենք, որ Ամերիաբանկն
ունիվերսալ բանկ է, որը
ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային
ծառայություններ է տրամադրում բանկային
որոշումների համալիր փաթեթի տեսքով: Ամերիաբանկի
միանձնյա բաժնետերն է Америя Групп
CY Ltd ընկերությունը: