Հայաստանը
ողջունում է ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատի
որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ: Այս
մասին է նշվում ՀՀ արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ,
մասնավորապես, ասված է. «Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի
հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր
համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում»:
Նշենք,
որ նախօրեին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատը ձայների մեծամասնությամբ ընդունեց Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ AJR 32 բանաձևը:
Բանաձևում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել ու աջակցել ԼՂՀ-ին: