Ադրբեջանը հայ գերի Հակոբ Ինջիգուլյանին հանձնել է
երրորդ երկրին: Այս մասին տեղեկությունը հաստատել են Կարմիր խաչի միջազգային
կոմիտեի երևանյան գրասենյակում:
Ինջիգուլյանի
հանձնման մասին հայտարարվել էր օգոստոսի 26-ին, և մինչ այդ ԿԽՄԿ պատվիրակները,
համապատասխան աշխատանքային ստանդարտ ընթացակարգի, այցելել են նրան: Համապատասխան
տեղեկություն է ուղարկվել նաև ռազմագերու ընտանիքին և ՀՀ իշխանություններին:
Հիշեցնենք,
որ 2013 թվականի օգոստոսի 8-ին Հակոբ ինջիգուլյանը մոլորվել էր և հայտնվել
ադրբեջանական տարածքում: Բաքուն պնդում է, որ Ինջիգուլյանը հանձնվել է երրորդ
երկրին` նրա կամքով: