ՀՀ ԱԺ «Օրինաց Երկիր»
խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կառավարության հետ հարցուպատասխանի
ընթացքում կոչ է արել վերականգնել շքեղության հարկը, և 25 մլն.դրամից ավելի արժեք
ունեցող ավտոմեքենաների և 200 մլն.դրամ արժեք ունեցող անշարժ գույքի
սեփականատերերից գանձվող միջոցներն ուղղել քաղաքացիների սոցիալական կարիքներին:
Նրա խոսքով, ինքն այդ հարցը քննարկել է թանկագին
ավտոմեքենաների և անշարժ գույքի որոշ սեփականատերերի հետ, որոնք «ուրախությամբ
համաձայնվել են»:
Միաժամանակ Մարգարյանը հայտարարել է, որ այդ
կապակցությամբ հարցոմ է կատարել համապատասխան պետական մարմիններին, որտեղ
պատասխանել են, որ Հայաստանում միայն մեկ մարդ է տիրապետոմ անշարժ գույքի, որի
արժեքը գերազանցում է 200 մլն. դրամը: Սակայն, Մարգարյանի տվյալներով, հայկական
յուրաքանչյուր քաղաքում, ցանկության դեպքում, կարելի է գտնել առնվազն 10 նման
մեծահարուստի:
Ի պատասխան, ՀՀ տարածքային կառավարման և ԱԻ նախարար
Արմեն երիցանը հայտարարել է, որ Հայաստանում կա 16 թանկագին անշարժ գույք ունեցող,
և այդ դղյակներում ապրում է մոտ 57 մարդ:
Հիշեցնենք,
որ շքեղության հարկը Հայաստանում վերացվեց մի քանի ամիս առաջ, երբ կառավարույթունն
սկսեց ղեկավարել Հովիկ Աբրահամյանը: Քաղաքական մեծամասնությունն այդ քայլը
բացատրեց օրենքի անարդյունավետությունով, նշելով, որ դրանով կրճատվոմ է
ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան: