Արմինֆո.«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից։ Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», - X (նախկին Թվիթեր) միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հավելենք, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ում դեմ նախօրեին մահափորձ էր կատարվել, վիրահատվել է, սակայն նրա վիճակի մասին հակասական տեղեկություններ են ստացվում: Երեկոյան հաղորդվել է, որ 59-ամյա Ֆիցոյին վիրահատել են ավելի քան երեք ժամ, նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: "Վարչապետը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նրա կյանքին վտանգ է սպառնում, և նա դեռ վիրահատարանում է", - լրագրողներին ասել է երկրի ՆԳ նախարար Մատուս Սուտայ Էստոկը Բանսկա-Բիստրիցա քաղաքի հիվանդանոցում, ուր տեղափոխել են Ֆիցոյին: Սակայն BBC-ի եթերում Սլովակիայի փոխվարչապետ Տոմաշ Տարաբան ասել է, որ բժիշկների իրականացրած միջոցառումները հաջող են անցել, և կյանքին վտանգ չի սպառնում: "Որքան ինձ հայտնի է, վիրահատությունը լավ է անցել։ Կարծում եմ, որ նա, ի վերջո, կապրի", - ասել է Տարաբան, հավելելով, որ այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։