Արմինֆո. Քառօրյա այցով Հայաստանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Իվանա Ժիվկովիչը:
Ինչպես հաղորդում է ՄԱԶԾ հայաստանյան ներկայացուցչությունը, Ժիվկովիչի այցի նպատակն է ՀՀ կառավարության հետ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերության քննարկումը, ծանոթությունը ՄԱԶԾ հիմնական միջոցառումներին, այդ թվում՝ փախստականների ճգնաժամին արձագանքմանը, ինչպես նաև ՄԱԶԾ զարգացման ծրագրի և միջազգային ու ազգային գործընկերների հիմնական առաջնահերթությունների օրակարգը: Նախատեսվում են նրա հանդիպումները Ազգային ժողովի նախագահի հետ՝ Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության նոր ծրագրի մեկնարկի նպատակով, ինչպես նաև՝ ՀՀ փոխվարչապետի և արտաքին գործերի փոխնախարարի հետ: