Արմինֆո. Ղարաբաղից ռուս խաղաղապահների փուլային դուրսբերման գործընթացը շարունակվում է։
Ինչպես հաղորդում է Turan-ը, զրահատեխնիկայի, հատուկ տեխնիկայի, բենզատարների շարասյունները պարբերաբար հասնում են Գորան երկաթուղային կայարան՝ Գյանջա քաղաքից ոչ հեռու, որտեղից տեխնիկան անձնակազմի հետ մեկնում է Ռուսաստան։ Գործակալության թղթակցի հետ զրույցում ռուս սպաներից մեկն ասել է, որ զորքերի դուրսբերումը կշարունակվի մինչև մայիսի վերջ: Զորախմբի դուրսբերման մասին որոշումն ընդունվել է ապրիլի կեսերին, իսկ դուրսբերումը սկսվել է ամսի 16-ին ։