Արմինֆո.Բեռլինի հայերը բողոքի ցույց են անցկացրել Դաշնային գրասենյակի առջև՝ ի նշան բողոքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի դեմ:
Հավաքվածները պիկետի են եկել Հայաստանի և Արցախի դրոշներով և պաստառներով, հնչել են Արցախից առևանգված հայերին և ռազմագերիներին ազատ արձակելու պահանջներ: Հայ ցուցարարները կոչ են արել եվրոպացի քաղաքական գործիչներին ճնշում գործադրել Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ՝ պատանդ պահվող հայերի իրավունքներն ապահովելու համար: Պաստառների վրա եղել են նաև "Պահպանենք Արցախը", "Ալիև, քեզ սպասում է Հաագան" և այլ գրություններ:
Նշենք, որ այսօր Ալիևը Բեռլինում բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: