Արմինֆո.Այսօր Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Այս մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
"Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների և հալածանքների զոհերի հիշատակը։ Եկեք չմոռանանք: Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են", - գրել Է Մակրոնը։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան անդրադարձել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին, ով իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. "Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հարգում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը":