Արմինֆո. Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադառնալու շուրջ։ Այդ մասին հաղորդել է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը։
"Մենք ցանկանում ենք Ադրբեջանին տեսնել վեհաժողովում, սակայն դրա համար Ադրբեջանի իշխանությունները պետք է որոշակի զիջումների գնան և կատարեն մի շարք պահանջներ", - ասել է Քրիստոֆերսենը՝ Turan-ի հետ զրույցում:
Հարցին, թե ինչ զիջումների մասին է խոսքը, Քրիստոֆերսենն ասել է, որ "Ադրբեջանի իշխանությունները պետք է համագործակցեն վեհաժողովի հետ եւ պայմաններ ստեղծեն երկրում համազեկուցողների անարգել աշխատանքի համար, այդ թվում՝ այցելություններ բանտեր ։ Ադրբեջանը նաեւ պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում։ Անցած տարվա հունիսի 3-7-ը Ադրբեջանում գտնվող Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներին թույլ չեն տվել այցելել քաղբանտարկյալներին:
Լիզ Քրիստոֆերսենը նշել է, որ թեև Ադրբեջանի արդարադատության նախարարը խոստացել էր, որ իրենց նման հնարավորություն կտան հաջորդ այցի ժամանակ, բայց նաև այն ժամանակ ՝ անցյալ տարվա նոյեմբերի 20-21 - ին, նրանց կրկին թույլ չեն տվել այնտեղ գնալ:
Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներին Ադրբեջանում ազատ աշխատելու արգելքը և ԵԽԽՎ մյուս զեկուցողների՝ Հաննե Բարդելի և Փոլ Հավանի մուտքը երկիր արգելելը, ինչպես նաև Արցախի նկատմամբ ագրեսիան պատճառ են դարձել 2024 թվականի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու համար։ Ադրբեջանը մեկ տարով զրկվել է կազմակերպության աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից ։