Արմինֆո. Ոսկեպարում մսկսվել է հանուն հայոց պետականության հանրահավաքը, որին մասնակցելու համար Տավուշի մարզ են ժամանել Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ:
Ինչպես նշել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, հանրահավաքի ընթացքում կբարձրացվեն Ոսկեպարի, ինչպես նաև հայկական այլ բնակավայրերի առջև ծառացած հիմնական խնդիրներն ու մարտահրավերները և լուծման հնարավոր ուղիները: "Մենք կխոսենք այն շանսերի մասին, որոնք կարող էին լինել առանց այսօրվա իշխանությունների, եւ կբացահայտենք այն սուտը, թե, իբր, մենք չունենք աջակցություն, չունենք զինակիցներ", - ընդգծել է նա:
Պատգամավորը նշել է, որ առանց երաշխավորված խաղաղության և կայունության հնարավոր չէ իրականացնել սահմանազատում եւ սահմանագծում: "Դա դավաճանական քայլ է", - փաստել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ միասնական ճակատ ձևավորելու և բոլոր աշխատանքները (այդ թվում ՝ միասնական տեղեկատվական կենտրոն) համակարգելու նպատակով Ոսկեպար գյուղում ձևավորվել է "Հայկական պետականության համար" համակարգող շտաբ, որի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է Հայաստանի իշխանությունների հակապետական քաղաքականության և Տավուշի մարզի ռազմավարական նշանակության տարածքները միակողմանիորեն հանձնելու մտադրության պատճառով:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ