Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարության ընթացիկ տարվա առաջին եռամսյակի բյուջեն գերակատարվել է։ Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով ՝ նման զարգացում նախարարությունում կանխատեսվում էր։ Առաջիկայում գերատեսչությունը համապատասխան հայտով կդիմի Ֆինանսների նախարարություն, որից հետո կառավարությունը կլուծի համակարգի հետագա ֆինանսավորման հարցը: Մի շարք բուժծառայությունների գծով գերակատարումը կազմել է 20 տոկոս, նշել է նախարարը։ Այդուհանդերձ, նրա խոսքով, գերատեսչությունն ունի վերահսկողության մեխանիզմներ բյուջետային միջոցների ծախսման արդյունավետության նկատմամբ։ Նախարարը նշել է, որ գերատեսչությունը, համագործակցելով իրավապահ մարմինների հետ, իրականացնում է իր վերահսկողական միջոցառումները ՝ կատարված աշխատանքների գնահատման ուղղությամբ:
Ավանեսյանը մատնանշել է քննարկվող հայեցակարգը, որի համաձայն, "փողը պետք է գնա հիվանդի հետևից", այլ ոչ թե՝ հակառակը: Այդ իսկ պատճառով հիվանդը ինքը պետք է որոշի, թե որտեղ է ուզում ստանալ բժշկական օգնություն ։
Նշենք, որ 2024 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար նախատեսվում է պետական բյուջեից ուղղել 168 մլրդ 022 մլն դրամ: