Arminfo.info



 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024 18:21
Մարիաննա Մկրտչյան

Քրիստինա Քվին. ԱՄՆ-ը հստակ գնահատական չունի, թե ինչ է տեղի ունեցել Արցախում՝ տեղահանություն, թե էթնիկ զտում

Քրիստինա Քվին. ԱՄՆ-ը հստակ գնահատական չունի, թե ինչ է տեղի ունեցել Արցախում՝ տեղահանություն, թե էթնիկ զտում

Արմինֆո. ԱՄՆ-ը շարունակում է փաստահավաք աշխատանքները Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի առնչությամբ։ Ստացված տեղեկատվությունը դեռ զեկույց չի դարձել, ուստի այդ մասին հայտնելու ոչինչ չկա։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայության հետ հարցազրույցում հաղորդել է  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստ է Արցախի վերաբերյալ փաստահավաք հաշվետվությունը, որը խոստացել էր պատրաստել Պետդեպարտամենտը:

 

«Բայց կարող եմ ասել, որ մինչ այդ մենք աջակցում ենք Ղարաբաղից տեղահանվածներին: Մենք շատ մտահոգված էինք այն մարդկանց անվտանգությամբ և բարեկեցությամբ, ովքեր ստիպված են եղել Լեռնային Ղարաբաղից Հայաստան փախչել: Եվ անձամբ ես իսկապես տպավորված եմ այն անհավանական աջակցությունից, որ ստացել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի ժողովրդից ընդհանրապես, ու նաև ակնհայտորեն Հայաստանի կառավարությունից: Ես ճամփորդում եմ ամբողջ Հայաստանով, և սեպտեմբերից ի վեր միշտ զրուցել եմ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ, որպեսզի տեսնեմ, թե ինչ կարիքներ ունեն, ապա զեկուցեմ դրա մասին: Ու ես լսում էի , որ թեև, իհարկե, դժվար է, ու ես չեմ պատրաստվում ձևացնել, որ դա հեշտ է, բայց նաև լսել եմ աջակցության անհավանական պատմություններ մարզերից, նույնիսկ Հայաստանի հեռավոր շրջաններից: Մարդիկ բացում են իրենց սրտերը, իրենց դպրոցները և փորձում են ամեն կերպ աջակցել մարդկանց: Այնուհանդերձ, կան որոշ մարտահրավերներ, և մենք շարունակում ենք միջոցներ տրամադրել այդ մարտահրավերներին դիմակայելու համար: Պետքարտուղար Բլինքենը Բրյուսելում հանդիպման ժամանակ նշեց, որ սեպտեմբերից ի վեր մենք մոտ 7.5 միլիոն դոլար ենք հատկացրել տեղահանվածներին աջակցելու համար, և մենք դիտարկում ենք մի շարք քայլեր: Առաջինը հոգեբանա-սոցիալական աջակցություն է։ Երբ ես զրուցում էի Լեռնային Ղարաբաղից եկածների հետ, նրանք՝ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, պատմում էին, որ տառապում են անորոշությունից, անհանգստությունից։ Նրանք կարող են օգտվել հոգեբանական աջակցությունից։ Այստեղ ենք մենք ներդնում մեր ռեսուրսների մի մասը, հատկապես ավագ սերունդների համար, ովքեր ակնհայտորեն բավականին մեծ տրավմայի են ենթարկվել: Նաև փորձում ենք աջակցել երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին: Ես հանդիպեցի մի քանի երիտասարդ տեղահանվածների, ովքեր ասացին, որ իրականում կցանկանային անգլերեն սովորել, և մենք փորձում ենք օգտագործել որոշ ռեսուրսներ Միացյալ Նահանգների մեր շատ ակտիվ և առատաձեռն սփյուռքի համայնքից, որն իսկապես ցանկանում է օգնել: Մենք փորձում ենք գտնել ուղիներ, որոնցով կարող ենք աջակցել անգլերենի ինտենսիվ դասընթացներ կազմակերպելուն երիտասարդ տեղահանվածների համար, ովքեր հնարավոր է ցանկանան աշխատել սպասարկման ոլորտում, զբոսաշրջության ոլորտում և դրա համար անգլերենի իմացության կարիք ունեն: Դա ընդամենը մեկ օրինակ է: Մյուս ոլորտը, որի վրա փորձում ենք կենտրոնանալ, և ես գիտեմ, որ ԵՄ-ն, ինչպես նաև մեր մյուս դոնորները, բավականին շատ բան են անում այս ոլորտում, կացարանների հարցն է։ Բնակարանային խնդիրը Հայաստանում երկարաժամկետ և բարդ խնդիր է,քանի որ շատ վայրերում բնակֆոնդը արդեն բավական սուղ է։ Ուստի,մենք աշխատում ենք ՝ աջակցելու բնակարանային այլընտրանքների զարգացմանը, որպեսզի տեղահանվածները կարող են ավելի երկար մնալ իրենց կացարաններում: Ժամանակավոր կացարաններում տեղավորվելը շատ կարևոր էր նրանց՝ այստեղ գտնվելու սկզբնական շրջանում, բայց նրանք պետք է փորձեն ավելի մշտական բնակավայրեր գտնել, և դա մի բան է, որով մենք փորձում ենք օգնել Հայաստանի կառավարությանը և սոցիալական մյուս ծառայություններին: Սրանք ընդամենը մի քանի հարցեր են, որոնց վրա մենք աշխատել ենք սեպտեմբերից», - ասել է ԱՄՆ դեսպանը:

 

Պատասխանելով հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգներում ունեն հստակ գնահատական՝ Ղարաբաղում տեղի ունեցածը տեղահանություն էր, թե էթնիկ զտում,  Քվինն ասել է․«Ո՛չ, չունենք։ Մենք խումբ ունեինք, որը հարցազրույցներ էր անում և զրուցում տեղահանվածների հետ, բայց նրանք դեռևս դրա վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Բայց կարող եմ ասել, թերևս դրա հակառակ կողմից, որ, ըստ միջազգային իրավունքի, նրանք, ովքեր փախել են, պետք է կարողանան վերադառնալ և ապրել ապահով միջավայրում: Միացյալ Նահանգները խստորեն աջակցում է վերադարձի իրավունքին, և մենք, իհարկե, պատրաստակամ ենք աշխատել այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ փորձելով տեսնել, թե արդյոք կարող ենք գտնել ճանապարհ, որ ինչ-որ պահի նրանց համար հնարավոր լինի վերադառնալ Ղարաբաղ»։

 

Դեսպան Քվինը նաեւ նշել է, որ ԱՄՆ իսկապես պաշտպանում է վերադարձի իրավունքը։ «Պետք է ասեմ, սակայն, որ բավականին շատ տեղահանվածների հետ զրուցելուց հետո մենք տեսնում ենք, որ նրանք վերադառնալն անվտանգ չեն համարում: Մենք պետք է ընդունենք, որ նրանք իրենց անվտանգ չեն զգում, և միջավայրը, որն անհրաժեշտ կլիներ նրանց վերադառնալու և անվտանգ զգալու համար, ներկայումս գոյություն չունի: Դա է պատճառներից մեկը, որ մենք կենտրոնանում ենք այստեղ նրանց աջակցելու վրա, քանի որ դա հենց հիմա իրատեսական տարբերակն է: Բայց դա չի նշանակում, որ մենք բացառում ենք այդ հնարավորությունը ապագայում, ու մենք շատ բաց ենք աշխատելու միջազգային հանրության հետ՝ ուղիներ քննարկելու համար», - նշել է նա:

 

Անդրադառնալով, հարցին, թե արդյոք ԱՄՆ պատրաստվում է պահանջել Ալիևից, որ երաշխավորի այդ մարդկանց անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքը սեփական հայրենիքում, Քվինը կարծիք է հայտնել, որ, եթե լուծում գտնվի նրանց վերադառնալու և անվտանգ զգալու համար, ապա Ադրբեջանի կառավարությունը պետք է էականորեն ներգրավված լինի դրանում: «Այնպես որ, հիմա ես պատասխանը չունեմ, բայց կարող եմ ասել, որ մենք, անշուշտ, բաց ենք այդ զրույցի համար», - նշել է նա:

 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ոչնչացման վտանգի տակ գտնվող Արցախի մշակութային ժառանգության պահպանությունն ապահովելու հնարավորությանը՝ Քվինն ընդգծել է ԱՄՆ մեծապես աջակցում է մշակութային ժառանգության պահպանմանը Լեռնային Ղարաբաղում և դրա հարակից տարածքներում, որտեղ էլ, գիտեմ, որ նման ժառանգություն կա։ «Մենք փորձել ենք խոսել նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, որոնք անմիջականորեն զբաղվում են այս հարցով, որպեսզի փորձենք խրախուսել նրանց դիտարկել այս հարցը: Եվ, անշուշտ, Բաքվում մեր դեսպանատունը այդ հարցում հավանաբար առաջատարը կլինի՝ փորձելով գտնել այն ուղիները, որոնցով կարող են օգնել», -հավաստիացրել է նա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբԼրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբ
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35
"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համարDG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
Ընդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրելԸնդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել
Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններումՂազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Բագրատ Սրբազանի հանցագործության մասին հաղորդումը
Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրանԸնդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
Հայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. ԹաթոյանՀայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. Թաթոյան
Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՀայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
Մկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ էՄկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. ԱլիևՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. Ալիև
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով