Արմինֆո.Թշնամական կողմը շարունակում է ահաբեկել Հայաստանի խաղաղ բնակչությանը։
Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նաախարարությունը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը նաեւ հարքել են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։