Արմինֆո. Հայաստանում հույս են հայտնում, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունները պատշաճ գնահատական կստանան Եվրոպական միության քաղաքացիական դիտորդների առաքելության կողմից: Այդ մասին ապրիլի 8-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշել է, որ գնդակոծությունների արդյունքում կոտրվել են սահմանամերձ գյուղերի բնակիչների տների ապակիները, որոնք, ինչպես վստահեցրել է պատգամավորը, կվերականգնվեն: "Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հրետակոծություններ այլևս չլինեն։ Դիտվում են անկանոն և ոչ նպատակային կրակոցներ, ինչը Բաքվի կողմից հիստերիայի դրսևորում է։ Մյուս կողմում գտնվող զինվորները որոշել են կրակել մեր բնակավայրերի ուղղությամբ, նման դեպքեր բավական հաճախ են եղել", - ընդգծել Է խորհրդարանականը։
Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից իրավիճակը լարվածության սրման տանելու դրսևորումներ չի տեսնում: Իսկ երբ դա ակնհայտ դառնա, հայկական կողմը կանցնի սահմանամերձ գյուղերի լիարժեք պաշտպանության։ Նա նշել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին խոչընդոտող կողմերն ավելի քան բավարար են, և դա միայն Ադրբեջանը չէ, նույնիսկ՝ հայկական պետության ներսում:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը, ինչպես նաև ապրիլի 7-ին ադրբեջանական զինուժը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերի ուղղությամբ: