Արմինֆո.Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում հուշագրեր կստորագրեն։ Այդ մասին հայտարարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և թուրքական պատվիրակության հանդիպման ժամանակ, որը գլխավորում էր նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Հալուք Գյորգյունն Ալիևին տեղեկացրել է թուրքական պատվիրակության կազմի մեջ մտնող ընկերությունների և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ընկերությունների միջև մի քանի ուղղություններով համատեղ գործունեության մասին փոխըմբռնման հուշագրերի նախատեսվող ստորագրման մասին:
Թուրքական պատվիրակության կազմում են "ASELSAN" ընկերության գլխավոր տնօրեն Ահմեթ Աքյոլը, "ASFAT" ընկերության գլխավոր տնօրեն Բեհչեթ Քարաթաշը, "HAVELSAN" ընկերության գլխավոր տնօրեն Մեհմեթ Աքիֆ Նաջարը, "Մեքենաշինություն և քիմիական արդյունաբերություն" ընկերության գլխավոր տնօրեն Իլհամի Քելեշը, "REPKON Grup" ընկերության նախագահ Իբրահիմ Քյուլեքչին, "ROKETSAN" ընկերության գլխավոր տնօրեն Մուրաթ Իքինջին, "Պաշտպանական տեխնոլոգիաներ և ճարտարագիտություն" ընկերության գլխավոր տնօրեն Օզգյուր Գյուլերյուզը, "Թուրքիայի ավիացիոն և տիեզերական արդյունաբերություն - TUSAS" ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը: