Արմինֆո. Ռուս գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովը մարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաների հետ:
Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, մարզիկն այդ նպատակով Հայաստան է ժամանել մարտի 26-ին և այստեղ կմնա մինչև ապրիլի 6-ը:
«Կարծում եմ, որ դա շատ օգտակար կլինի երեխաների համար: Հուսով եմ, որ նրանք շատ բան կսովորեն և օգտակար կանցկացնեն այս 10 օրը", - ընդգծել է Ուրմանովը։
Ինչպես նշել է քաղաքապետարանի երիտասարդության եւ սպորտի հարցերի վարչության պետ Արմեն Մակվեցյանը, քաղաքապետարանը ջանքեր է գործադրում եւ միջոցներ է նախաձեռնում սպորտի, այդ թվում գեղասահքի եւ հոկեյի խթանման համար: "Մեր մեծ ցանկությունն է մեր դպրոցի սաներին տեսնել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հաղթողների դերում", - ասել է նա:
Աղբյուրի համաձայն, այս տարվա մայիսին արդեն դպրոցում բաց մրցաշար է անցկացվելու, որին հրավիրվելու են ավելի քան 20 երկրների մարզիկներ: «Նպատակն է մարզադպրոցը համապատասխանեցնել միջազգային նորմերին ու թույլ չտալ, որ իր դիրքով զիջի մրցակիցներին», - ընդգծել են Երեւանի քաղաքապետարանում:
Նշենք, որ Ալեքսեյ Ուրմանովը ռուս մենասահորդ է և գեղասահքի մարզիչ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, 1994 թվականի օլիմպիական չեմպիոն, 1993 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնությունների չեմպիոն, արծաթե և երեք անգամ բրոնզե մեդալակիր