Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղակայված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով: Այս մասին 24News-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ի պատասխան Ռուսաստանի հասցեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեղադրանքներին գնահատական տալու խնդրանքին, այդ թվում, այն մասին, որ Մոսկվան Երեւանը լքել է ամենաբարդ պահին, "խաբել է հայկական կողմին, եւ, ի վերջո, փորձել են նրան նոր պատերազմի մեջ ներքաշել արդեն Հայաստանի տարածքում, որպեսզի գան եւ "փրկեն" Հայաստանը, Կոպիրկինը նշել է, որ, նույնիսկ, հակափաստարկներ չէր տա, թե Ռուսաստանն ու անձամբ երկրի նախագահն ինչ դեր են խաղացել 2020 թվականի պատերազմը դադարեցնելու գործում: "Ես հիմա չէի խոսի այն մասին, թե ինչ են արել մեր խաղաղապահներն իրենց իրական փաստացի մանդատի հնարավորությունների սահմաններում, չէի հիշատակի այն մասին, որ հենց մեր սահմանապահներն են էսկալացիայի պահին ձեռնարկում քայլեր, որոնք իրապես տանում են նրան, որ էսկալացիան կասեցվի և դադարեցվի, ինչպես դա եղավ Ներքին Հանդում։ Ես չեմ էլ հիշատակելու այն դիտակետերը, մեր սահմանային դիտաակետերը, որոնք վարչապետի անձնական խնդրանքով Ռուսաստանի հաշվին տեղակայվել են Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ՝ իրավիճակի կայունացմանը նպաստելու համար։ Եվ որոնք, ի դեպ, հայկական կողմն այդպես էլ չհամարձակվեց օրինականացնել իրավական առումով, եւ, ընդհանուր առմամբ, ինչի վրա իսկապես ծախսվել է ոչ քիչ գումար, չնայած այն բյուջետային սահմանափակումներին, որոնք ունի Ռուսաստանը", - նշել է Կոպիրկինը, հավելելով, որ ինքը նախընտրում է ասել այն, ինչն իրեն իսկապես անհանգստացնում է։
Նրա խոսքով ՝ տվյալ դեպքում մտահոգիչն այն է, որ նման մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ "Ընդ որում, նա մարդ է, ով շատ վաղուց իշխանական թիմում է և ներսից գիտի, թե ինչ է կատարվում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունում, և այն խնդրահարույց պահերը, որոնք կարող են լինել",- ասել Է դիվանագետը։
Դիտարկմանը, թե Սիմոնյանն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանն ինքն է հրահրել 2020 թվականի պատերազմը, որպեսզի հետո ստիպի Հայաստանին մտնել միութենական պետություն, Կոպիրկինն ընդգծել է, որ խորհրդարանի խոսնակին շատ լավ հայտնի է, որ ՌԴ-ն միակ երկիրն էր, որը ձեռնարկում էր հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի կանգնեցնի այդ սպանդը և թույլ չտա, որ աղետ լինի՝ բոլոր առումներով:
"Այն դեպքում, երբ իրավիճակը ծայրահեղ ծանր էր և այնտեղ իսկապես դժվար էր, և Ռուսաստանի համար դժվար էր օգնել լուծել այդ խնդիրը և թույլ չտալ այդ աղետը ։ Սա շատ լավ հայտնի է նաև Հայաստանի ղեկավարությանը ։ Երբ այդպիսի հայտարարություններ է թույլ տալիս հանրությանը, ապա ինձ մոտ հարց է առաջանում ՝ ինչու է դա արվում ։ Դա բացահայտ սուտ է, և մարդիկ լավ հասկանում են, որ դա սուտ է ։ Բայց դա նետվում է, այսպես ասենք, լայն հանրության, հայ քաղաքացիների վրա, և այստեղ հարց է առաջանում. իսկ ինչու՞ է դա արվում ։ Դե, հասկանալի է, կարելի է քննադատել ռուսական մոտեցումը, չհամաձայնել, խոսել, մենք հույսը դրել ենք այս-այն բանի վրա, Ռուսաստանը չի արել այնպես, ինչպես պետք է ։ Բայց երբ խոսքը վերաբերում է բացահայտ ստերին, սրանք, գիտեք, պարզապես, արտանետումներ են, ինձ համար այսպիսի հարց է առաջանում. ինչպես է դա համեմատվում հասարակ մարդկանց իրական շահերի հետ:
Այսինքն ՝ դու դա ասում ես մարդկանց, և դա ճիշտ չէ, Ռուսաստանը դիրքորոշման մասին, որը հանդիսանում է գլխավոր տնտեսական դոնորը, որը վաճառքի գլխավոր շուկան է, երկիր, որտեղ աշխատում են հարյուր հազարավոր հայեր, որոնք պահում են իրենց ընտանիքները, այն երկիրը, որտեղ ամենամեծն է
հայ համայնքը, նույնիսկ, շեղվելով այն ամենից, ինչը միավորում է մեզ, պատմությունից, այն ամենից, ինչ մենք միասին ենք անցել ։ Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերը կենսական խնդիր են Հայաստանի և Ռուսաստանի շատ ընտանիքների համար ։ Եվ երբ պետության ղեկավարներից մեկը զբաղվում է նման հռետորաբանությամբ, ինձ մոտ հարց է առաջանում, թե ում շահերից է դա բխում", - հարց է հնչեցրել ռուս դիվանագետը։
"Ես չեմ ասում, որ Ռուսաստանին չի կարելի քննադատել։ Մենք, ի դեպ, նաև Հայաստանի ներկայացուցիչների հետ շփումներում համառորեն ասում ենք ՝ եկեք քննարկենք վստահական, առարկայական առումով, թե ինչ խնդիրներ կան, այդ թվում ՝ ՀԱՊԿ գործունեության հարցերում, ինչ կարող ենք, ինչ քայլեր ձեռնարկել, որպեսզի Հայաստանն իրեն ավելի ապահով զգա, հաշվի առնելով, որ միայն Ռուսաստանն իրապես այստեղ ունի ռեսուրսներ, որոնք անվտանգության ոլորտում են, և համապատասխան պարտավորություններ։ Բայց դրա պատասխանը չկա, այլ թույլ են տրվում նման հայտարարություններ, և իսկապես հարց է առաջանում, թե ինչպես գնահատել այս ամենը և ինչ շահերից են բխում նման հայտարարությունները", - կրկին հարց է հնչեցրել Կոպիրկինը ։
Նա կրկին փաստել է, որ այժմ իսկապես բարդ իրավիճակ է և Ռուսաստանում, և տարածաշրջանում ։ Սակայն, ըստ նրա, դա հակառակը, պետք է խթան հանդիսանար վստահելի քաղաքական երկխոսության և քննարկումների համար: Դիվանագետը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը նույնիսկ չի մտածում ինչ-որ մեկին ինչ-որ բան պարտադրել միջազգային կողմնորոշման առումով, "սեղանին չի խփում", նույնիսկ այն ժամանակ, երբ այժմ իրական վտանգ է տեսնում երկկողմ հարաբերությունների համար: Նա հավելել է, որ Ռուսաստանը միանգամայն նորմալ է վերաբերվում միջազգային ասպարեզում հարաբերությունների դիվերսիֆիկացմանը ։ "Խնդիրն այն է, որ Արևմուտքն ինքը չի թաքցնում, որ այդ ամենը ստորադասվում է մեկ այլ բանի ՝ աշխարհաքաղաքական պայքարի, Ռուսաստանին պարտության մատնելու և այլն ։ Եվ, ցավոք, այնտեղ օգտագործվում են բոլոր մեթոդները։ Մենք տեսնում ենք, թե որքան կոշտ են աշխատում նույն ամերիկացիները, Արևմուտքը միջազգային հարթակներում պատվիրակությունների հետ, որպեսզի առաջ մղեն հակառուսական որոշումներ, բանաձևեր, պատժամիջոցներ", - ասել է ՌԴ դեսպանը ՝ որպես վառ օրինակ բերելով Հայաստանում "Միր" վճարային համակարգի սպասարկման դադարեցումը ՝ ՀՀ-ում ռուս զբոսաշրջիկների մեծ քանակի պայմաններում:
Հարցին, թե արյդոք կարելի է ասել, որ Հայաստանը վերածում են Ուկրաինայի, Կոպիրկինն ասել է, որ զուգահեռներ չէր անցկացնի, սակայն, ըստ էության, առկա գործընթացների պայմաններում նման վտանգ կա: