Արմինֆո. Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։ Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 27-ին:
Ուշագրավ է, որ Հակոբյանը նախկինում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը և Փաշինյանի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: