Արմինֆո.Արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, խախտվել է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին:
Ընդգծելով, որ դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է, դիվանագետը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայեր բռնի կերպով լքել են իրենց տները՝ Ադրբեջանի կողմից դաժան հարձակումից հետո, որին նախորդել էր 9 ամիս շարունակ տոտալ շրջափակումը:-