Արմինֆո.Ադրբեջանը զինում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Համացանցում ապացույցներ են հայտնվել ադրբեջանական կողմից Ուկրաինային 82 միլիմետրանոց ականների մատակարարման վերաբերյալ:
Verdictum կայքում հրապարակվել է անցյալ տարվա դեկտեմբերի վերջին կայացած դատարանի որոշումը, որտեղ Կիևի տնտեսական դատարանը քննել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայցն ընդդեմ "Ուկրսպեցէքսպորտ" ձեռնարկության: Հայցի էությունը "Ադրբեջանի Հանրապետության" արտադրության 135 միավոր ԶՈւ-23-2 զենիթային կայանքների մատակարարման ուշացումն է։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պահանջել է "Ուկրսպեցէքսպորտ" - ից 82 696 776, 00 գրիվնա բռնագանձել սպառազինության մատակարարման վերաբերյալ կնքված պետական պայմանագիրը խախտելու համար:
Ինչպես հայտնի է դարձել հրապարակված տեղեկատվությունից, մատակարարումն իրականացվել է ծովային բեռնարկղերով՝ ապամոնտաժված տեսքով "երրորդ երկրի միջոցով, հնարավոր է ՝ Թուրքիայով, ինչը հանգեցրել է ժամկետների ավելացման ։ Թուրքիային առնչվող արբերակի օգտին են խոսում նաև առաքման ժամկետները. այն ժամանակ լիովին գործում էր հին-բարի հացահատիկի միջանցքը, որի երաշխավորներից մեկը թուրքերն էին ։ Ըստ տեղեկատվության՝ մատակարարումներն իրականացվել են 02.11.2022 թ. և 03.11.2022 թ. պայմանագրով 135 միավորի չափով ապրանքի ամբողջ ծավալը ներմուծվել է Ուկրաինայի տարածք ՝ ապամոնտաժված։
Ռուսական ԶԼՄ-ները նշում են, որ, փաստացի, դա կարելի է համարել ադրբեջանցիների կողմից Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար զինամթերքի մատակարարման առաջին իրական հաստատումը:
Հավելենք, որ ավելի վաղ բազմիցս տեղեկություններ էին հայտնվել Ուկրաինայի համար ադրբեջանական ձեռնարկություններում զինամթերք արտադրելու, Ուկրաինային ականազերծման համար տեխնիկա ուղարկելու, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կողմից ադրբեջանցի վարձկանների մասնակցության մասին: Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունում տվյալ հրապարակումը հայերի կողմից հորինված ֆեյք են որակել, չնայած այն հանգամանքին, որ տեղեկատվությունը բաց հասանելիությամբ հրապարակված Է ուկրաինական ռեսուրսում (https://verdictum.ligazakon.net/document/116086435) , որտեղ սևով սպիտակի վրա նշված է Ադրբեջանը։