Արմինֆո.Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 25-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այդ մասին հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Աղբյուրը նշում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ բանակցություններ անցկացնել Կոբախիձեի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, որից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Ինչպես սպասվում է, երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Վրացական պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գեորգի Ամիլախվարին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին: