Արմինֆո.Հայաստանի ղեկավարները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ցավակցական հեռագրեր են հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Վարչապետի ուղերձում, որը տարածել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։ Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։ Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»։
ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած սոսկալի ահաբեկչության մասին, որի զոհն են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։ Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին, զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի "Կրոկուս Սիթի Հոլ" համերգասրահում ահաբեկչություն է տեղի ունեցել: Հարձակվողները կրակ են բացել, որից հետո պայթյուններ են որոտացել, և բռնկվել է հրդեհ է, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է շենքի վերին հարկերը։ Ներկայումս հրդեհը հաջողվել է մեկուսացնել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 477 մարդ և 183 միավոր տեխնիկա: Զոհվել է ավելի քան 60 մարդ, տուժել՝ ավելի քան 100-ը, այդ թվում ՝ երեխաներ։ ՌԴ Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել՝ ահաբեկչության մասին հոդվածով։
CNN հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն ՝ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է "Իսլամական պետություն" կազմակերպությունը