Արմինֆո. Արևմուտքը սևեռուն ջանքեր է գործադրում Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու ուղղությամբ, համոզված է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը:
"Հաշվի առնելով Հայաստանը Մոսկվայից հնարավորինս հեռացնելու Արեւմուտքի ակնհայտ եւ սեւեռուն ջանքերը՝ ստիպված եմ էմոցիոնալ կերպով նշել, որ Երեւանը չի կարող գտնել, լայն իմաստով, ավելի հայամետ որեւէ մեկին, քան՝ Ռուսաստանը։ Դրա պատճառները բազմաթիվ են ՝ պատմությունից և արյունակցական կապերից մինչև տարածաշրջանային անվտանգության առաջնահերթություններ ։ Ժամանակն է լրջորեն մտածել",- իր թելեգարմ- ալիքում գրել է Կարասինը։