Արմինֆո.ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 21-ին:
Գաբրիելյանը փոխնախարար էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 23-ից։