Արմինֆո. Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը Ռուսաստանին մեղադրել է "Հայաստանին պատժելու" ցանկության համար՝ "խաղաղության ձգտման եւ նրա ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, այն սկզբունքների համար, որոնք (Մոսկվան) ոտնահարում է Ուկրաինայում":
"Ռուսաստանը" ցանկանում է Հայաստանին պատժել այն բանի համար, որ նա ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ուղին ՝ միանալով Միջազգային քրեական դատարանին եւ, պարզապես, այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու իրավական պետությունը", - հավելել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ, գրում է Le Figaro-ն:
Գաբրիել Աթալը նաեւ քննադատել է "Ռուսաստանի ինքնագոհ վերաբերմունքը, որը չի դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում", որտեղ մինչեւ անցյալ տարվա վերջ բնակվում էր հայ բնակչության մեծամասնությունը, եւ, "փաստացի, հավանություն է տվել դրան": "Այսպես կոչված՝ խաղաղապահ ռուսական ուժերը թույլ են տվել հումանիտար ճգնաժամի ամրապնդում", - հավելել է նա։
Գաբրիել Աթալը նաև Ադրբեջանից պահանջել է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից, ընդգծելով, որ ինքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունել է, որ ադրբեջանական ուժերն առաջ են շարժվել Հայաստանի տարածքի մի քանի կետերում: "Այսօր խնդիրն է՝ օգնել Հայաստանին պաշտպանել իր անկախությունը, իր ժողովրդավարությունը, իր տարածքը։ Մի խոսքով՝ իր ինքնիշխանությունը, և պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը", - եզրափակել Է Ֆրանսիայի վարչապետը։