Արմինֆո. Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները հայերի ևամեն հայկականի նկատմամբ:
"Երկու օր առաջ Ադրբեջանը կազմակերպեց հսկայական հանդիսավոր խարույկի վառումը Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում և այն պաշտոնապես անվանեց "վերջնական մաքրում":
"Վերջնական մաքրում" տարածաշրջանում, որտեղ, ըստ ԵԽԽՎ-ի տվյալների, գրեթե ողջ հայ բնակչությունը լքել է իր տները "ֆիզիկական բնաջնջման իրական սպառնալիքի պատճառով՝ երկար տարիների ընթացքում
հայերի հանդեպ ատելության քաղաքականության և նրանց ապագայի նկատմամբ վստահության բացակայության պատճառով"։
"Վերջնական մաքրում" տարածաշրջանում, որտեղ, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի խոսքերով, "սեփական տներից հեռանալը միակ հասանելի խելամիտ տարբերակն էր" ՝ "սեփական կյանքի եւ ապագայի հանդեպ խորը վախի պատճառով, որը բխում է նախորդ ոճրագործություններից եւ շարունակվող ահաբեկման գործողություններից":
"Վերջինմաքրում" տարածաշրջանում, որտեղ, համաձայն 40 պետությունների կողմից այստեղ ՝ Մարդու իրավունքների խորհրդում աջակցվող համատեղ հայտարարության, "հայերի զանգվածային տեղաշարժն իրենց տներից պայմանավորված է Ադրբեջանի ռազմական գործողությամբ և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակմամբ, որը հանգեցրել է սարսափելի հումանիտար հետևանքների"։
Մարդու իրավունքները լուրջ վտանգի տակ են, երբ այնպիսի կարգախոսներ, ինչպիսին է "վերջնական մաքրումը", օգտագործվում են և մնում են անվիճելի", - հայտարարել է Հովհաննիսյանը։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ում տեսանյութ էր հրապարակել օկուպացված Ստեփանակերտից, որտեղ հետին ֆոնին այրվում է Արցախի խորհրդարանի ավերված շենքի տանիքը: Ալիևն այդ տեսանյութնին կից զետեղել էր "վերջին մաքրումը Նովրուզից առաջ" գրառում։