Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՝ ՀՀ վարչապետի արարողակարգի նոր պատասխանատու է նշանակվել:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, կառավարության ղեկավարի մարտի 20-ի որոշմամբ Էսթեր Սահակյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու:
Նշենք, որ Էսթեր Սահակյանը մինչ այդ զբաղեցնում էր Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի օգնականի պաշտոնը։