Արմինֆո. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էմանուել Մորելը Եվրոպայից պահանջել է անհապաղ խզել Ադրբեջանի հետ գազային գործարքը:
Եվրոպացի պատգամավորն արձագանքել է Ադրբեջանի նախագահի երեկվա թվիթերյան (X) գրառմանը։ Վերջինս, մասնավորապես, լուսանկար է հրապարակել օկուպացված Ստեփանակերտից, որտեղ հետին ֆոնին աղբամանի մեջ այրվում է Արցախի խորհրդարանի ավերված շենքի տանիքը։ Ալիևն այդ տեսանյութն ուղեկցել է "վերջին մաքրությունը՝ Նովրուզից առաջ" գրառմամբ ։
"Բռնապետ Ալիեւը շնորհավորում է իրեն Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի քանդման կապակցությամբ, ինչը, իր իսկ ասելով, տարածաշրջանի հայկական մաքրումից հետո "վերջին մաքրումն" էր (այսպես բնօրինակում):
Ուրսուլա ֆոն դեր Լյայեն (Եվրահանձնաժողովի ղեկավար-խմբ.) դուք նրան դեռ "վստահելի գործընկե՞ր" եք համարում։ Գազի պայմանագիրն անհապաղ պետք է լուծվի",- գրել է Մորելը։