Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելիս հաշվի են առնվել նրա կապերը ռուսական շրջանակների հետ:
"Հնարավոր է, որ նրան Գլխավոր շտաբի պետի տեղակալ, իսկ հետո նաև պաշտպանության նախարար նշանակելու հարցում չեն անտեսվել նրա հատուկ, մտերիմ հարաբերությունները ռուսական մի շարք շրջանակների հետ", - հայտարարել է նա՝ մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, երբեմն թվում է, թե որպեսզի դաշնակիցներն ավելի բարեխղճորեն կատարեն իրենց պարտավորությունները, իսկ անվտանգության համակարգերը գործեն, անհրաժեշտ են լրացուցիչ <ժեստեր>, <հավատարմության նոր երդումներ>: < րշակ Կարապետյանն ամենակարճ ժամանակահատվածում պաշտոնավարած պաշտպանության նախարարն է: Եղել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, եղել են 2021 թվականի մայիսի դեպքերը, այնուհետև նա եղել է պաշտպանության նախարար, տեղի են ունեցել 2021 թվականի նոյեմբերի դեպքերը ։ Ես նրան աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել, 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան նա ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է, մինչդեռ, իր զեկույցի պահին ադրբեջանական զորքերը մեր սահմանի մի շարք հատվածներում ներխուժել են ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր գրավել։ Լինելով պաշտպանության նախարար՝ նա կամ տեղյակ չի եղել այդ մասին, կամ, տեղյակ լինելով, չի հաղորդել, նման պայմաններում ես ոչ մեկին չեմ հանդուրժի", - նշել է նա։
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարար էր նշանակվել 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Նույն թվականի նոյեմբերի 15-ին նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ս.թ. մարտի 6-ին Կարապետյանը որոշել է "Համահայկական ճակատ" շարժումը վերաձևակերպել կուսակցության: Նախկին նախարարն իր որոշումը հիմնավորել է իր նախաձեռնած շարժման նկատմամբ հայ հասարակության աճող հետաքրքրությամբ, ակտիվ քաղաքական պայքարի մեջ մտնելու պատրաստակամությամբ և կուսակցական պայքարի միջոցով իշխանության գալու ցանկությամբ: