Արմինֆո.Տրանսպորտի ոլորտը չափազանց նուրբ է, քանի որ վերաբերում է Երևանի տասնյակ հազարավոր բնակիչների շահերին։ Այդ մասին մարտի 12-ին քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիայի շրջանակներում լրագրողներին հայտարարել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Նրա ասելով՝ քաղաքի իշխանություններն ընտրել են առկա խնդրի լուծման ամենահեշտ ճանապարհը ՝ փորձելով բարձրացնել ուղեվարձը։ Մինչդեռ, նախկին թաղապետի համոզմամբ, տրանսպորտային խնդիրների լուծմանը պետք է համալիր մոտենալ, եւ դրա համար շատ կարեւոր է իրականացնել պիլոտային ծրագրեր, որոնք Երեւանի վարչակազմը, պարզապես, չունի: Մնացականյանը համոզմունք է հայտնել, որ Երևանի իշխանությունների մտադրությունները կհանգեցնեն տրանսպորտային ոլորտում իրավիճակի վատթարացման, քանի որ առաջարկվող մոդելով համակարգը չի աշխատի, ինչպես չաշխատեց "կարմիր գծերի" համակարգը քաղաքի կենտրոնում մեքենաների կայանման գնի բարձրացումից հետո: "Քաղաքի կենտրոնում այնքան բակեր չկան, որտեղ մեքենաները կարող էին կայանել, ինչի արդյունքում կբեռնաթափվեր մայրաքաղաքի կենտրոնը։ Միայն ցերեկը և միայն որոշ փողոցներում նկատվում է մեքենաների թվի որոշակի նվազում։ Գրեթե ոչինչ չի փոխվել, որի վկայությունն է իրավիճակը Սարյան, Պուշկին կենտրոնական փողոցներում, Կասկադի մոտ", - ասել է Մնացականյանը։
Նախկին թաղապետը նշել է, որ քաղաքի իշխանությունները տրանսպորտի և հասարակական տրանսպորտի միջև տարբերություն չեն տեսնում ՝ անընդհատ բարձրացնելով միայն հասարակական տրանսպորտի խնդիրը: Մինչդեռ, քաղաքի փողոցներում գործում են տասնյակ հազարավոր տաքսիներ, որոնց վարորդների համար տրանսպորտային բարեփոխումների ողջ տրամաբանությունը հասցվել է զրոյի ։ Մնացականյանը նշել է, որ տաքսիների հետ որևէ աշխատանք չի տարվում, միայն պայքար է տարվում օնլայն տաքսիների դեմ:
Բացի այդ, Երևանի իշխանությունները զրոյացրել են հեծանվուղիների ստեղծման համար ներդրումների ծավալները։ Այն պայմաններում, երբ կա քաղաքացիների առողջության պահպանման անհրաժեշտություն, պարզապես, անհրաժեշտ է ունենալ հնարավորինս շատ նման ուղիներ։
Հարցին, թե արդյոք հնարավոր է որակյալ և նորմալ տրանսպորտ ունենալ Երևանում ՝ առանց ուղեվարձը բարձրացնելու, Մնացականյանը պատասխանել է. " Ես համոզված եմ, որ Երևանում տրանսպորտը կարող է անվճար լինել, առնվազն, 3-5 տարի, և մենք ասում ենք, թե որտեղից գումար վերցնենք։ Բայց այդ մարդիկ անպայման ուզում են իրենց քաղաքացիների գրպանից հանել։ Մենք միլիարդավոր դրամների վարկեր ենք ներգրավել, որոնք պետք է փակեն մեր երեխաները"։
Նշենք, որ լրամշակված նախագծով նախատեսվում է միասնական տոմսային համակարգի ներդրում, որը նախատեսում է նոր սակագների կիրառում: Մասնավորապես, յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի մեկ անգամյա օգտագործման դեպքում երեք անգամյա ուղևորության արժեքը կկազմի 280-300 դրամ: 1 օրվա համար 880-900 դրամ վճարումները նախատեսված են 8 ուղևորության համար, 7 օրվա համար ՝ 8400-5000 դրամ ՝ 30 ուղևորության համար, 30 օրվա համար ՝ 8800-9000 դրամ ՝ անսահմանափակ ուղևորությունների հնարավորությամբ, 90 օրվա համար ՝ 23 600-24 000 դրամ ՝ անսահմանափակ ուղևորությունների հնարավորությամբ, 365 օրվա համար ՝ 88 000-90 000 դրամ ՝ անսահմանափակ ուղևորությունների հնարավորությամբ: Ընդ որում, բազմակի օգտագործման տոմսը կարժենա 2100-2200 դրամ ամսական 10 ուղևորության համար։ Ցանկացած փաթեթ գնելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներից: Զեղչերը կկիրառվեն ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար: Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: