Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ-ից հաղորդել են, որ ուշադրություն են դարձրել Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարություններին, որը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին "Ռուսաստանից բխող սպառնալիքներին" դեմ հանդիման:
"Մեզ արդեն չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնում դադարել են թաքցնել հետխորհրդային տարածքում, այդ թվում ՝ Հարավային Կովկասում իրենց բոլոր քայլերի հակառուսական էությունը։ Բայց Հիպիի հայտնությունները նաև ուղղակի հաստատում են, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը վերածել տարածաշրջանում Մոսկվայի դեմ իր կողմից վարվող գծի գործիքի", - ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ հաղորդել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։ Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ այս իրավիճակը մտածելու առիթ է Երևանի պատասխանատու քաղաքական գործիչների համար:
Վելի վաղ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի փոխնախարար Ջեյմս Հիպին, ի պատասծան բրիտանացի խորհրդարանականների այն հարցին, թե "ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալուց Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր օգուտները", մասնավորապես, հայտարարել էր. "Մեծ Բրիտանիան ճանաչում է ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու Հայաստանի որոշումը որպես ինքնիշխան իրավունք և աշխատելու Է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին Ռուսաստանի կողմից հատուցման սպառնալիքներին դեմ հանդիման": Ընդ որում, պաշտոնյան նշել էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամության "սառեցումը" դեռ չի նշանակում պաշտոնապես դուրս գալ կազմակերպությունից: "Մեծ Բրիտանիան ստորագրել է զենքի մատակարարման վերաբերյալ ԵԱՀԿ էմբարգոն, ուստի, Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է իրականացվի սահմանված սահմանափակումների շրջանակում։ Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ, որպեսզի ուսումնասիրենք ավելի սերտ համագործակցության հնարավորությունները", - ընդգծել էր նա բրիտանական խորհրդարանին ուղղված իր պատասխանում։