Արմինֆո.Վերին Ոսկեպար գյուղը՝ դա հայկական հինավուրց պատմական հուշարձաններ են եւ կարևոր աշխարհագրական դիրք՝ մեր անվտանգության համար: Այդ մասին իր թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով 4, այսպես կոչված, անկլավային գյուղերը հանձնելու Ադրբեջանի վերջին պահանջներին։
«Բաքվի բարբարոսսկան վարչախումբն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ պահանջում է իրեն հանձնել հայկական սրբազան հողի նաև հենց այն տարածքը, որտեղ ես կանգնած եմ այս լուսանկարում։ Վերին Ոսկեպարն է՝ հայկական հինավուրց պատմական հուշարձաններով, հրաշք բնությամբ և մեր անվտանգության համար կարևոր աշխարհագրական դիրքով։ Հայաստանի ամբողջ ներքին խուսույթը, մեր հանրության և վերնախավերի ուշքն ու միտքն այժմ պետք է դառնա այս և մեր հայրենիքի մնացյալ տարածքների՝ թշնամուն զիջումը բացառող օպերատիվ օրակարգի և դրանից բխող գործուն քայլերի ձեռնարկումը, հակառակ դեպքում՝ մեր պետությունը կվերածվի փաստացի անդամալույծի, ինչը և տենչում է թշնամին», - գրել է Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի աշխատակազմը հանդես էր եկել հայկական 4 գյուղերը վերադարձնելու պահանջով, հավաստիացնելով, թե դրանք պատկանում են Ադրբեջանին՝ միաժամանակ հերքելով հայկական ինքնիշխան տարածքների օկուպացման փաստը:
"Փաստաթղթում ասվում է, որ" Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Հեյրիմլի, Ղըզլ Հաջըլի 4 ոչ էքսկլավային գյուղերը ենթակա են անհապաղ ազատման։ Նշվում է, թե "դրանց պատկանելությունն Ադրբեջանին անվիճելի է"։ Իսկ Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու և Տիգրանաշեն չորս "էքսկլավային գյուղերի" "ազատագրման" հարցը կլուծվի սահմանազատման գործընթացի շրջանակներում", - հայտարարել են Ադրբեջանում։