Արմինֆո. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերքել է Թել Ավիվի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քննադատությունը, որը Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ի գործողությունները համեմատել է նացիստների գործողությունների հետ:
"Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործություններ կատարած Նեթանյահուն իր անունը մտցրել Է Հիտլերի, Մուսոլինիի և Ստալինի հետ նույն ցուցակ", - հայտարարել է Էրդողանը:
Իսրայելի վարչապետը, իր հերթին, հայտարարել է, որ Գազայում ՑԱԽԱԼ-ի բոլոր գործողություններն օրինական են: "Իսրայելը, որը հետեւում է պատերազմի օրենքներին, չի լսի Էրդողանի բարոյախոսական քարոզները, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին եւ բռնաբարողներին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, սպանում քրդերին իր երկրում, որտեղ անհետանում են ռեժիմի ընդդիմախոսներն ու լրագրողները", - հայտարարել է Նեթանյահուն:
Ուշագրավ է, որ Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ։ Այս ուղղությամբ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները ձախողվել են երկրի Քնեսեթում։ Փորձագետները դա պայմանավորում են թուրք-իսրայելական հարաբերությունների նրբություններով ։