Արմինֆո. Իրանական ԶԼՄ-ները ներկայացրել են Թեհրանում Իրանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Մոհամմադ Ռեզա Աշտիանիի և Սուրեն Պապիկյանի բանակցությունների մանրամասները:
Ըստ Mehr-ի, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
"Բոլոր հարեւանների հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկն է", - ասել է Աշտիանին, հավելելով, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ իր հարաբերություններին:
"Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում միշտ վերելքի վրա են եղել", - հավելել է նա:
Իրանի ԱԳ նախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել տարածաշրջանի խաղաղությանը: "Իրանի Իսլամական Հանրապետության վճռական դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և իրենց ողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության իրավունքին և միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխությանը", - ընդգծել է իրանցի նախարարը:
Աշտիանին վստահեցրել է, որ Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Իրանը հավատարիմ կմնա այդ քաղաքականությանը և կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին:
"Ինչ վերաբերում է տարածաշրջանի անվտանգությանը, նա ասել է, որ տարածաշրջանային անվտանգությանը պետք է աջակցեն տարածաշրջանի երկրները, եւ ցանկացած մոտեցում, որը հակասում է այդ քաղաքականությանը, անընդունելի":
Սուրեն Պապիկյանն, իր հերթին, ասել է. "Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի երկու երկրներն էլ նույն կերպ վերաբերվեն տարածաշրջանի կայունությանը":