Արմինֆո. Մենք հիմա ապրում ենք այնպիսի պայմաններում, երբ գործող վարչախումբն անընդհատ փորձում է մեղավորներ գտնել հանուն իր արդարացման, և հիմա մեղավորը Հայաստանի անկախության հռչակագիրն է։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է "Հայաքվե" նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
"Մեր նպատակն է պաշտպանել մեր Հռչակագիրը, մեր ինքնիշխանությունը, և շատ կարևոր է հստակ այլընտրանք առաջարկել այդ աղետալի քաղաքական կուրսին", - ասել է նա:
Անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու իշխանությունների մտադրությանը՝ Չալաբյանը նշել է, որ դա արվում է միակ նպատակով՝ հրաժարվել Հայաստանի անկախության հռչակագրից, մասնավորապես, հանել այդ կարևոր փաստաթղթին հղումը ՀՀ Սահմանադրության նախաբանում ։
Նա ընդգծել է, որ սա Ադրբեջանի նախագահի պահանջն է, որի կատարման համար ներկայիս իշխանությունները հասկանում են, որ իրավական և սահմանադրական շանս չունեն: <Բայց դա չի նշանակում, որ նրանք կհրաժարվեն իրենց նպատակից: Եթե մենք չպայքարենք դրա դեմ, չի բացառվում, որ նրանք փորձեն շրջանցող լուծումներ գտնել։ Չէ որ մենք մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել, թե ինչպես են նրանք մշտապես անտեսում ՀՀ սահմանադրությունը և ապօրինի սողանցքների միջոցով իրականացնում իրենց քաղաքականությունը", - ասել է "Հայաքվե"-ի համակարգողը։
Չալաբյանի կարծիքով, պետության սահմանադրությունը պետք է լինի հնարավորինս կայուն։ Այդ առնչությամբ նա վկայակոչել է ԱՄՆ սահմանադրությունը, որն ընդունվել է 250 տարի առաջ և մինչ օրս կիրառվում է։ Այդ ժամանակահատվածում կատարվել են մի քանի փոփոխություններ, բայց հիմքը պահպանվել է։ <Սահմանադրությունը թերթ չէ, հոդված չէ, որ ամեն օր կարելի է փոխել։ Սահմանադրության մեջ փոփոխություններ կարող են կատարվել միայն ծայրահեղ դեպքերում: Օրինակ, երբ այս կամ այն հոդվածն ապացուցելմէ իր ոչ կենսունակությունը", - նշել է Չալաբյանը։
Նա նշել է, որ այսօր անհրաժեշտ է ներկայացնել Հռչակագրի կարևորությունը ազգային պետություն ունենալու համատեքստում և այն գործողությունները, որոնք իրականացվելու են գործող կառավարության հեռանալուց հետո ինքնիշխանության վերականգնման և պետության արժանապատիվ զարգացման համար: "Ամեն օրը, քանի դեռ նրանք գտնվում են իշխանության ղեկին, միայն բարձրացնում է անվտանգության ռիսկերն ու սպառնալիքները", - ընդգծել է նա: