Arminfo.info



 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024 16:43
Նաիրա Բադալյան

Այն որոշումները, որ Դուք պետք է ստանձնեք, փաստացի կձևավորեն երկրի ապագան` գալիք տարիների համար. Հունաստանի վարչապետը՝ Փաշինյանին

Այն որոշումները, որ Դուք պետք է ստանձնեք, փաստացի կձևավորեն երկրի ապագան` գալիք տարիների համար. Հունաստանի վարչապետը՝ Փաշինյանին

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Հունաստանի կառավարություն, որտեղ նրանց դիմավորել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և նրա տիկինը` Մարևա Գրաբովկի Միցոտակիսը:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, նախ, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի առանձնազրույցը: Առանձին կայացել է նաև Աննա Հակոբյանի և Մարևա Գրաբովկի Միցոտակիսի հանդիպումը, որին հաջորդել է նրանց այցելությունն Աթենքի hայկական «Քալֆայան» պատկերասրահ, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:

 

Հայաստանի և Հունաստանի վարչապետներն առանձնազրույցից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Հունաստանի վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

 

«Սիրելի Նիկոլ,Տիկնայք և պարոնայք, Մեծ ուրախությամբ այսօր այստեղ՝ Աթենքում, հյուրընկալում եմ բարեկամ Հայաստանի վարչապետին: Սա մի այց է, որը հանդիսանում է կարևոր քայլ` ամրապնդելով էլ ավելի գերազանց հարաբերությունները երկու երկրների՝ Հունաստանի և Հայաստանի միջև: Սրանք հարաբերություններ են, որոնք գալիս են դարերի խորքից, բայց կարող են էլ ավելի արդյունավետ լինել նոր ընդհանուր մարտահրավերի համատեքստում, որոնք ծառացած են մեր առջև, հատկապես այս պահին, երբ Հայաստանը Եվրոպական միության աջակցությամբ ձևավորում է հստակ և թափանցիկ ինստիտուտներ, որոնք թույլ կտան ներդրումներ ներգրավել: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու նաև մեր երկկողմ համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսին է վերականգնվող էներգետիկան, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաները: Սա համագործակցություն է, որ էլ ավելի խորանում և զարգանում է: Եվ այդ տրամաբանության մեջ ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր Enterprise Հունաստանի և Enterprise Հայաստանի միջև: Մենք աջակցում ենք նաև պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ հատուկ պայմանագիր կնքելով 2023 դեկտեմբերին: Պարոն վարչապետի հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները:

 

Քննարկեցինք նաև զարգացումները տարածաշրջանում՝ արձանագրելով, որ այստեղ ընդհանուր են մեր մոտեցումները: Եվ երկու երկրները հստակ դեմ են ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմանը: Մենք միշտ միջազգային իրավունքի կողքին ենք, մենք նվիրված ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքի սկզբունքներին: Մենք համարում ենք, որ տարաձայնությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, իսկ Հայաստանը բոլորից շատ լավ հասկանում և գիտակցում է խաղաղության գինը: Այն որոշումները, որ Դուք պետք է ստանձնեք, սիրելի Նիկոլ, փաստացի կձևավորեն երկրի ապագան` գալիք տարիների համար:

 

Չափազանց մեծ հետաքրքրությամբ ես լսեցի Ձեր գաղափարը, Ձեր մոտեցումները ինչպես եք Դուք տեսնում, քայլեր իրականացնում նոր ձևավորվող ռազմավարական միջավայրում: Ունեցանք հնարավորություն քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի 100 000-ից ավելի մարդկանց կյանքը հեշտացնելու ձևաչափը և ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ Հունաստանը դիվանագիտական տեսանկյունից միշտ Ձեր կողքին կլինի՝ ձևավորելու և ստանալու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որովհետև միայն կայուն համաձայնագիրը Երևանի և Բաքվի միջև կարող է Հարավային Կովկասում բացել լավ ապագայի ճանապարհը: Այդ իսկ պատճառով Հունաստանը սատարում է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը Դուք մեզ ներկայացրեցիք, որպեսզի տարածաշրջանը բախումների թատերաբեմից վերածվի առևտրական հանգույցի՝ կապելով Սևծովյան երկրները, Պարսից ծոցի երկրները, Միջերկրածովյան երկրները, որովհետև միայն ընդհանուր բարեկեցությունը, բարգավաճումը կարող է լռեցնել զենքը, որովհետև միայն ժողովուրդների առաջընթացը կարող է զսպել բռնատիրական առաջնորդների ծրագրերը:

Քննարկեցինք նաև բարեփոխումները, որոնք արձանագրվում են Հայաստանում, որոնք հստակ ցույց են տալիս Ձեր ուղղվածությունը՝ որպես Եվրոպական Միության և Հյուսիսատլանտյան դաշինքի երկիր, մենք պատրաստ ենք մեր գիտելիքներով, փորձով, ունակություններով նպաստել` ձևավորելու նոր լիբերալ ժողովրդավարություն: Ինչպես և պատմական Հայաստանի կողքին ենք եղել, այնպես էլ հիմա կլինենք՝ պաշտպանելու այն մեծ մշակութային հայկական ժառանգությունը այն գոտիներում, ինչպես օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում: Ինչպես գիտեք, Հունաստանը մեծ ուշադրություն է դարձնում մշակութային ժառանգության պաշտպանությանը և ակտիվ քայլեր է ձեռնարկում հատկապես ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներով:

 

Կան նախադրյալներ նաև մոտ ժամանակներս ստորագրելու երկկողմ համագործակցության պայմանագիր միգրացիայի և աշխատանքի ոլորտում: Մեր բարեկամ երկիրն ունի աշխատանքային ուժ, հմտություններ, որոնք կարող են ծառայել աշխատանքային շուկայում:

 

Այդ իսկ պատճառով, սիրելի Նիկոլ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Դուք այսօր այստեղ եք` Աթենքում, բայց միևնույն ժամանակ՝ ի դեմս Ձեզ ցանկանում եմ իմ հարգանքը հայտնել Հունաստանում մեծ հայկական համայնքին, բոլոր նրանց, ովքեր արդեն տարիներ շարունակ ձևավորել և հանդես են գալիս որպես ներդաշնակ գոյակցության օրինակ՝ իրենց դերակատարությունը բերելով հունական հասարակությանը: Բավականին ակտիվ և շատ կարևոր օղակ է, որ կապում է մեր բարեկամությունը, համագործակցությունը, որն էլ ավելի կամրապնդվի, էլ ավելի կմերձեցնի մեր երկրները և մեր ժողովուրդները: Եվս մեկ անգամ, սիրելի Նիկոլ, բարով եք եկել և շնորհակալություն»:

 

Իր հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ հարգելի պարոն վարչապետ, սիրելի Կիրիակոս, Սա իսկապես կարևոր այց է մեզ համար՝ քննարկելու Հայաստան-Հունաստան երկկողմ օրակարգի, ինչպես նաև Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հետագա խորացման հարցերը: Բայց նախ ես էլ ուզում եմ ընդգծել իմ հարգանքի հավաստիքը Հունաստանում հայ համայնքին և Հայաստանում հունական համայնքին, որովհետև Հայաստանում նույնպես ունենք տեսանելի հունական համայնք, որը շատ կարևոր դեր ունի մեր երկրի, մեր պետության կյանքում, տնտեսության մեջ, հանրային կյանքում: Եվ սա, կարծում եմ, արտահայտությունն է այն խորը պատմական կապերի, որ մեր երկրները, մեր ժողովուրդներն իրար հետ ունեն: Իհարկե նաև պիտի հաճույքով ընդգծեմ, որ մեր միջպետական կապերը նույնպես բավական լավ տեմպերով զարգանում են, և այսօրվա այցի արդյունքներով մենք, իհարկե, նոր խթան կտանք երկկողմ հարաբերություններին՝ տնտեսության ոլորտում, մշակույթի ոլորտում, կրթության ոլորտում, իհարկե նշեցիք նաև անվտանգության ոլորտը: Պաշտպանության ոլորտում մենք ունենք համագործակցության բավականին երկար պատմություն, և համոզված եմ, որ այդ մեր համագործակցությունն ավելի արդյունավետ կդառնա:

Ուզում եմ ընդգծել, որ մեր հարաբերություններում ամենևին էլ երկրորդական դեր չի կատարում այն, որ մեր երկու երկրներն առանցքային նշանակություն են տալիս բարեփոխումներին, ընդհանրապես, և ժողովրդավարական բարեփոխումներին՝ մասնավորապես: Եվ սա շատ կարևոր արժեքային հենք է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար՝ ոչ միայն Հունաստանի, այլև Եվրամիության հետ, ընդհանրապես: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հունաստանին Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացմանն աջակցելու և հետագա աջակցության պատրաստակամության համար: Տեղյակ եք, որ Եվրամիությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերներից է: Եվ այս համատեքստում մեր համագործակցությունն արդեն իսկ ցույց է տվել իր արդյունքները, և համոզված եմ՝ առաջիկայում ավելի տեսանելի արդյունքներ կլինեն: Ուզում եմ ընդգծել նաև Հունաստանի մասնակցությունը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը, որ դիտարկում է Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանը: Հունաստանի մասնակցությունն այստեղ շատ գնահատելի է և կարևոր:

Իհարկե քննարկեցինք նաև մեր տարածաշրջանային իրավիճակը, հատուկ անդրադարձ ունեցանք էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100 հազար հայերի հումանիտար կարիքների բավարարման գործընթացին: Ես վարչապետին պատմեցի այն միջոցները, որ մենք արդեն իսկ հասցրել ենք իրականացնել, բայց նաև ասացի, որ այժմ երկարաժամկետ ծրագրերի մասին որոշումներ կայացնելու փուլում ենք և կարևոր է, որ եթե մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում: Այսօր նաև քննարկեցինք այս իրավիճակի հետ կապված հարցեր:

Իհարկե տարածաշրջանային իրավիճակը, միջազգային իրավիճակը մեր քննարկումների կարևոր թեմաներից մեկն էր: Ես վարչապետ Միցոտակիսին պատմեցի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող մեր ջանքերի մասին, պատմեցի նաև առկա խնդիրների մասին և ուր ենք մենք հասել, և ինչ խնդիրներ կան հետագա առաջընթացն ապահովելու համար: Իհարկե տեղյակ եք, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը, և պետք է հույս ունենալ, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել:

 

Իրականում մեր երկկողմ հարաբերությունները բազմաշերտ են, և մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հունաստանում բավականին լավ տնտեսական աճ և տնտեսական դինամիկա կա: Սա լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք քայլեր ձեռնարկել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները խորացնելու և դրանց մասշտաբները մեծացնելու, փոխելու: Ցավոք, ի հեճուկս մեր ջերմ, բարեկամական, քաղաքական հարաբերությունների, երկկողմ առևտուրն առանձնապես տպավորիչ չէ, և իհարկե սա պետք է լինի մեր կառավարութունների օրակարգի հարցերից մեկը: Հույս ունեմ, որ առաջիկայում միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստ կհրավիրենք, այդպիսի նախնական ընկալում կա, որ ամռանն այն տեղի կունենա Երևանում և հնարավորություն կունենանք այդ խնդիրներն ավելի ընդարձակ և կոնկրետության մեջ քննարկել: Պարոն վարչապետ, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և անկեղծ խոսակցության համար»:

 

Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով: Մասնավորապես, քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Պայմանավորավածություն է ձեռք բերվել Հայաստանում անցկացնել համատեղ բիզնես ֆորում:

Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսինՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին
Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դրանք լինեն. Զախարովան ՝ օկուպացված Արցախում հուշարձանների ոչնչացման մասինՀայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դրանք լինեն. Զախարովան ՝ օկուպացված Արցախում հուշարձանների ոչնչացման մասին
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը չի հրաժարվում Օպերայի թատրոնի շենքի մոտ իր ակցիայից ՝ չնայած տեղաշարժը սահմանափակելու մասին ոստիկանության հայտարարությանը
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանին չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին հանրապետությունից  Զախարովա. Ռուսաստանը Հայաստանին չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին հանրապետությունից  
Սամվել Մինասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարՍամվել Մինասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՌ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՎԶԵԲ-ի միջոցառման ժամանակ Ոստիկանությունը կփակի Օպերայի թատրոնի շենքին հարող փողոցներըՎԶԵԲ-ի միջոցառման ժամանակ Ոստիկանությունը կփակի Օպերայի թատրոնի շենքին հարող փողոցները
"Ազատազենը" հանդես է եկել հայտարարությամբ՝ կազմակերպության համահիմնադիր Իշխան Գևորգյանի և նրա չորս ընկերների ապօրինի ձերբակալման առնչությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Սլովակիայում հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ն աջակցության մասինՍլովակիայում հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ն աջակցության մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար. անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձությունները տեղի ունեցան ոչ դատարկ տեղում. Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմումՌուսաստանի փոխարտգործնախարար. անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձությունները տեղի ունեցան ոչ դատարկ տեղում. Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում
Մոսկվա. Հարավային Կովկասի բարգավաճման բանալին Մոսկվա. Հարավային Կովկասի բարգավաճման բանալին "3+3" հարթակի շրջանակում ներառական երկխոսությունն է և հակազդեցությունը արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին
Ադրբեջանը Ադրբեջանը "մուկ ու կատու" է խաղում Հայաստանի և աշխարհի հետ. վերլուծաբան
Հայաստանում կնշվի Հայաստանում կնշվի "Թանգարանների գիշերը". ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է միջոցառումների ծրագիրը
Երևանում բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներից մեկը ոտքի կոտրվածք է ստացել՝ Երևանում բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներից մեկը ոտքի կոտրվածք է ստացել՝ "կարմիրբերետավորների" կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով.  հայտարարություն
Ֆրանսիան տեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեիՖրանսիան տեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի
Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պահպանությունն այսուհետ ևս վստահվելու է Ռուսաստանի սահմանապահներինԻրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պահպանությունն այսուհետ ևս վստահվելու է Ռուսաստանի սահմանապահներին
Երևանի փողոցները փակելու համար բողոքի շարժման բերման ենթարկված բոլոր 63 մասնակիցներն ազատ են արձակվելԵրևանի փողոցները փակելու համար բողոքի շարժման բերման ենթարկված բոլոր 63 մասնակիցներն ազատ են արձակվել
Փաշինյան. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցել արդեն ընթացիկ տարումՓաշինյան. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցել արդեն ընթացիկ տարում
Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՓաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպեն ԺնևումՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպեն Ժնևում
Աուդիտը ֆինանսական խոշոր խախտումներ է բացահայտել Աուդիտը ֆինանսական խոշոր խախտումներ է բացահայտել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունում
Ալիևը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբըԱլիևը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը
Քաղաքագետ. Հայաստանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն հենց ՀայաստանումՔաղաքագետ. Հայաստանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն հենց Հայաստանում
Կինոյից այն կողմ. «Փարաջանովը եւ նորաձևությունը»Կինոյից այն կողմ. «Փարաջանովը եւ նորաձևությունը»
Արքեպիսկոպոս. Հայաստանի իշխանությունները հոգեբանական, բարոյական և ֆիզիկական տեռոր են ծավալել սեփական ժողովրդի դեմԱրքեպիսկոպոս. Հայաստանի իշխանությունները հոգեբանական, բարոյական և ֆիզիկական տեռոր են ծավալել սեփական ժողովրդի դեմ
Թաթոյան. «Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեինԹաթոյան. «Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին
Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները, ոստիկանությունն ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառումԵրևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները, ոստիկանությունն ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառում
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն տագնապած է զինված հակամարտությունների ժամանակ հայերի նկատմամբ ադրբեջանցիների արտադատական սպանությունների, խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի առնչությամբՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն տագնապած է զինված հակամարտությունների ժամանակ հայերի նկատմամբ ադրբեջանցիների արտադատական սպանությունների, խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի առնչությամբ
Ռուսաստանի սահմանապահները հեռանում են Ներքին հանդիցՌուսաստանի սահմանապահները հեռանում են Ներքին հանդից
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կդառնա ոչ թե ռուսական գուբերնիա, այլ՝ ադրբեջանական պրոտեկտորատ, ինչն ավելի վատ է. Արա ՊապյանԵթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կդառնա ոչ թե ռուսական գուբերնիա, այլ՝ ադրբեջանական պրոտեկտորատ, ինչն ավելի վատ է. Արա Պապյան
Քաղաքագետ. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներըՔաղաքագետ. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները
ՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերըՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը
Ադրբեջանում մտահոգված են Հայաստանում իրավիճակի զարգացմամբ.  ԱԺ նախկին պատգամավորԱդրբեջանում մտահոգված են Հայաստանում իրավիճակի զարգացմամբ.  ԱԺ նախկին պատգամավոր
Լեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմումԼեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմում
Դիվանագիտությունն ու երկխոսությունը կայունության և խաղաղության միակ ճանապարհն են. ԵԱՀԿ գործող նախագահԴիվանագիտությունն ու երկխոսությունը կայունության և խաղաղության միակ ճանապարհն են. ԵԱՀԿ գործող նախագահ
«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
Միրզոյանը խուսափել է պատասխանել Ալմա Աթայի հռչակագրի կիրառման լեգիտիմության վերաբերյալ հարցին՝ որպես Ադրբեջանի հետ սհամանի սահմանազատման հիմքՄիրզոյանը խուսափել է պատասխանել Ալմա Աթայի հռչակագրի կիրառման լեգիտիմության վերաբերյալ հարցին՝ որպես Ադրբեջանի հետ սհամանի սահմանազատման հիմք
ԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել արցախցիների՝ իրենց տներ վերադարձին աջակցության վերաբերյալ հարցինԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել արցախցիների՝ իրենց տներ վերադարձին աջակցության վերաբերյալ հարցին
ԵԱՀԿ գործող նախագահ. թե Երևանը, թե Բաքուն նախընտրում են իրենց միջև առկա տարաձայնությունները լուծել երկկողմ ձևաչափովԵԱՀԿ գործող նախագահ. թե Երևանը, թե Բաքուն նախընտրում են իրենց միջև առկա տարաձայնությունները լուծել երկկողմ ձևաչափով
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրաՖրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրա
Ադրբեջանցի վանդալները հողին են հավասարեցրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցինԱդրբեջանցի վանդալները հողին են հավասարեցրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
ՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակիցՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակից
Ընդդիմադիր. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն էԸնդդիմադիր. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է
Պետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ ԴանիելյանըՊետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ Դանիելյանը
ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ԵրևանԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Երևան
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններՀայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ
Փաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմիցՓաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից
Իրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներինԻրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Երևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներԵրևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան