Արմինֆո. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հերքում է հաղորդագրությունն այն մասին, որ Աննա Եղիազարյանը կազմակերպության 28-րդ արտահերթ համագումարում ընտրվել է ՀԿԽԸ ղեկավար:
ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Արթուր Արիստակեսյանի ստորագրությամբ ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությունը ոչ մի արտահերթ նիստ չի հրավիրել։
Կազմակերպությունից հաղորդել են, որ Աննա Եղիազարյանը ընկերությունից հեռացվել է դեռևս փետրվարի 8-ին: Ավելին, նշվում է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության Երևանի տարածքային բաժանմունքի նախագահության թիվ 1 որոշմամբ սույն թվականի փետրվարի 12-ին դադարեցվել է Աննա Եղիազարյանի ՀԿԽԸ անդամությունը՝ Կազմակերպության կանոնադրության խախտումների հիմքով: "Ոչ ՀԿԽԸ նախագահը, ոչ անդամները ընկերության արտահերթ համագումար չեն հրավիրել։ Ավելին, նրանք ոչ մի կապ չունեն անցկացված համագումարի հետ։ Համագումարը նախատեսվում է այս տարվա ապրիլի 8-ին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀԿԽԸ նախագահությունը դիմում է ՀՀ ՆԳՆ իրավաբանական անձանց պետական ռեեստրի մարմնին և բոլոր իրավասու մարմիններին ՝ ի գիտություն ընդունել սույն հայտարարությունը: ՀԿԽԸ նախագահությունը դիմում է իրավապահ մարմիններին՝ կոչ անելով անհապաղ քրեական գործ հարուցել և պատժել իրավախախտներին", - ասվում է հայտարարությունում:
Նշենք, որ նախօրեին հաղորդագրություն էր ստացվել, որ ընկերության անդամների 1/3-ի նախաձեռնությամբ հրավիրված կազմակերպության 28-րդ արտահերթ համագումարում