Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանից հետո իր պաշտոնը թողել է նաև էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Սարգսյանը:
"Սիրելի ընկերներ և գործընկերներ, ես թողնում եմ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի և լրատվության վարչության ղեկավարի պաշտոնը և վերադառնում իմ տարերքին՝ հեռուստալրագրությանը", -Facebook-ի իր էջում գրել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահան Քերոբյանն ազատվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: